Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կկատարի իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը կատարի հուշագրի դրույթները։
«Հուշագիրը հիմնված է փոխադարձության վրա։ Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները», – գրել է Փեզեշքիանը իր X սոցիալական ցանցի էջում։











