Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա այն դեպքն է, երբ խաղադրույքները երկրի համար հսկայական են, և լուծվում է ոչ թե անձի խնդիր, այլ խորքային ծանր ճգնաճամի հաղթահարման

04/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը վերջապես ներկայացրեց Ազգային համաձայնության կառավարության իր վարչապետի թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Ես թեև արդեն երեք շաբաթ է կասեցրել եմ իմ քաղաքական գործունեությունը և չեմ մասնակցում ընդդիմության աշխատանքներին, ցանկանում եմ ողջունել այս առաջադրումը, մի քանի նկատառումներով՝

ա) ընդդիմությունը ոչ թե պետք է պարզապես պայքարի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության, այլ հասարակությանը ապագա Հայաստանի վստահելի տեսլական ներկայացնի, որում չեն կրկնվելու անցյալի բոլոր այն սխալները, որոնք ի վերջո հանգեցրին այսօրվա աղետալի վիճակին,

բ) Ազգային համաձայնության կառավարության ղեկավարը պետք է լինի փորձառու գործիչ, որը հարգանք է վայելում թե երկրի ներսում, և թե մեր արտաքին գործընկերների մոտ, և որն իր գործունեությամբ կարող է նվազագույնի հասցնել այն աշխարհաքաղաքական կորուստները, որոնք ցավալիորեն անխուսափելի են դարձել պատերազմում կրած պարտության արդյունքում,

գ) թեև Վազգեն Մանուկյանի քաղաքական անցյալում կան ցավալի սխալներ և բացթողումներ, սակայն Հայաստանում չկա և որևէ մեկ անսխալական քաղաքական գործիչ, և ի տարբերություն շատ ուրիշների, Վազգեն Մանուկյանի դեպքում չկա ընդգծված միտում՝ ստորադասելու երկրի շահը նեղ անձնական շահերին, այն, ինչ ցավալիորեն հատուկ է բազմաթիվ այլ գործիչների,

դ) ի տարբերություն այլ գործիչների, Վազգեն Մանուկյանը պատրաստ է պաշտոնավարել մեկ տարի, և հեռանալ քաղաքականությունից նոր ընտրություններից հետո՝ սա կարևորագույն գործոն է, որը երաշխավորում է խաղի արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի, և հասարակության համար, նրանից հետո, երն երկիրը դուրս կգա այսօրվա ճգնաժամից։

Դրանով հանդերձ, Վազգեն Մանուկյանը դեռ դժվարին ճանապարհ ունի անցնելու՝ համախմբելու քաղաքական դաշտը իր թեկնածության շուրջ։ Նախ, նա պետք է ներկայացնի հանրությանը սեփական հակաճգնաժամային տեսլականը, և այն պետք է լինի իրատեսական և համոզիչ, և հասարակությունը պետք է դրա մեջ տեսնի իրեն տանջող հարցերի լուծումները։

Երկրորդը, նա պետք է ներկայացնի Ազգային համաձայնության կառավարության ապագա կազմը, և այն պետք է լինի մաքսիմալ պրոֆեսիոնալ, բաղկացած համապատասխան ոլորտների հեղինակավոր մասնագետներից, և նվազագույնս կուսակցականացված՝ սա կարևոր երաշխիք է, որ նոր Կառավարությունը թևերը քշտած կաշխատի, ոչ թե կզբաղվի ներքին վեճերով։

Եվ թերևս երրորդը և ամենակարևորը՝ նա պետք է կարողանա անմիջական հաղորդակցության մեջ մտնել և ստանալ “Իմ քայլ”-ի պատգամավորների վստահությունը առ այն, որ նրան ընտրելուց հետո, չի կրկնվելու, հիմա արդեն հակառակ նշանով, այն քաղաքական վենդետտան, որը 2018 թ․ կարճամտորեն ծավալեց Նիկոլ Փաշինյանը, և որն արդյունքում բերեց երկրի համար աղետալի հետևանքների։ Ավելին, “Իմ քայլի” ներկայացուցիչները պետք է համոզված լինեն, որ մեկ տարի անց, նրանց ևս կարող են մասնակցել նոր ընտրություններին, և ստանալ իրենց համակիրների հավաքական քվեն, ինչպես և մնացած քաղաքական ուժերը, ուստի նրանց նկատմամբ բոլոր սպառնալիքները պետք է դադարեն, և նրանք ևս պետք է ներառվեն ապագա քաղաքական պրոցեսների մեջ։

Այսքանով ես ցանկանում եմ հաջողություն ցանկանալ պարոն Մանուկյանին։ Սա այն դեպքն է, երբ խաղադրույքները երկրի համար հսկայական են, և լուծվում է ոչ թե անձի խնդիր, այլ խորքային ծանր ճգնաճամի հաղթահարման, ուստի նրա հաջողությունից շատ բան է կախված յուրաքանչյուրիս համար։ Հուսով եմ, որ քաղաքական պրոցեսների արդյունքում, սահմանադրական մեխանիզմով ի վերջո նոր, Ազգային համաձայնության կառավարություն կձևավորվի, և իմ պատրաստակամությունն եմ հայտնում ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրում առկա ծանր ճգնաժամի հաղթահարմանը։

Քաղաքագետ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում 16 կուսակցությունների հանրահավաքին. գործիչները վճռական են տրամադրված

Հաջորդ գրառումը

Բաքուն ԱԳՆ կկանչի Ֆրանսիայի դեսպանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հրապարակախոսություն

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

Բաքուն ԱԳՆ կկանչի Ֆրանսիայի դեսպանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական