.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից ….(((

Եվրոպական միության փողերով, մեր անկախ պետության ամենահին գործարար միության և թուրքակական ՀԿ-ների միջոցով տրամադրվում է շատ «բարի» նպատակների համար դրամաշնորհ՝ հայ-թուրքական գործարար կապերի ամրապնդման, ձևավորման և այլն ….
Գործարար համայնքից ով կնեղանա ինձնից՝ welcome…
բայց ուզում եմ ընդամենը օրեր առաջ, նույն այդ հարևան երկրի ուժեղ ազգայնական տղերքից մեկի ելույթը ստիպված տեղադրեմ իմ էջում այս գրառման մեկնաբանություններում։ Ու երբ այդ ուժեղ ազգային տղեն (ի դեպ տնտեսագետ), երբ գծում էր թուրանի ծրագիրը իր պապաների հետ, մենք՝ մեր այսօրվա հայ գործարար համայնքի ներկայացուցիչներից մեծ մասը, դեռ չգիտեինք ինչ բան է գործարարությունը …
21-րդ դարի ցեղասպանություն, բռնի տեղահանում և այլ նման վախենալու երևույթները նման չեն լինելու 20-րդ դարի «սրի քաշելուն», դրանք այ սենց փափուկ ու բարի փողերով, գալու են առնեն/փայ մտնեն ձեր, կամ հենց ձեր կողքի հյուրանոցը, սատկացնեն ձեր տեղական արտադրողին ու տենց սիրուն, գծած, որ չենք էլ հասցնի հասկանալ, բա այդ մեր տեղական բիզնես շահերի պաշտպանության միությունը, մինչև ինտեգրվելը իրենից ուժեղ մոնստրի հետ, մտածե՞լ էր գոնե մի հատ «սաղավարտ» դներ հայ արտադրողի գլխին ….
Արցախ, Դադիվանք՝ պղծված արժեքներ, դրանք 1915 չեն եղել, այլ հենց երեկ, մեր աչքի առաջ…
Ինձնից խելոք ու ավելի լավ ձևակերպած մեր մեծերից մեկի մեջբերումը՝
«Հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողության, իսկ հորթին երեկ են մորթել»…
Հակոբ Ավագյան, Փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ











