Բոլոր նրանք, ովքեր քվեարկել են այս իշխանության օգտին, փաստացի մեր տուն են հրավիրել սաֆարովների նման հայասպաններին։
Բոլոր նրանք, ովքեր քվեարկել են այս իշխանության օգտին մեր երեխաների կյանքերը դրել են թուրք-ադրբեջանական գազանի զոհասեղանին։
Ադրբեջանցիները իրար շնորհավորում են հայաստանյան այսպես կոչված “ընտրությունների” կապակցությամբ։
Ես չեմ հասկանում, մենք իրականում որոշել ենք վերջ տալ Հայաստանին։
Համացանցը ուղղակի ողողված է ադրբեջանցիների հրճվանքով ։
ԵՒ այո, մեկ վարկյան ՉԿԱՍԿԱԾԵՔ , ադրբեջանցիները այս խայտառակությունը, որը անվանվում էր “ընտրություններ” համարում են որպես շանս վերջնական լուծել “հայկական հարցը”։
…
Սա հազարավոր օրինակներից մեկն է-ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեծ բարևներ է հղում բոլոր նրանց, ովքեր այս կամ այլ պատճառով որոշել են “տեր կանգնել” փաշինյանական “խաղաղությանը” ։
Դե կերեք …բոլորիտ բարի ախորժակ
«Շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին այն առիթով, որ «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների մոտ 50%-ին բուժել է «միացում» կոչվող «քաղաքական շիզոֆրենիայից»։ Պետք է շարունակել բուժման գործընթացը»։
Արման Աբովյան, քաղաքական գործիչ, վերլուծաբան









