Գործնականում, այս «հետաքննությունն» իհարկե չի անդրադառնա Հայաստանի ուղղությամբ եվրոպական կամ եվրաատլանտյյան հատուկ ծառայությունների աշխատանքին եւ գործակալական ցանցին, որովհետեւ այս հետաքննությունն ինքնին թերեւս մեծ հավանականությամբ այդ ծառայություններից որեւէ մեկի կամ հավաքական աշխատանքի արդյունք է:
Համենայն դեպս, օրինակ ռուսական ապաևատում ֆունկցիոնալ դերակատարների այդօրինակ մանրամասնությունները չեն կարող լինել լրագրողական անգամ ամենահմուտ հետաքննական աշխատանքի հասանելիության սահմանում, եթե այդ աշխատանքը չաջակցվի հատուկ ծառայությունների գործիքակազմով:
Եվ այս իմաստով, հրապարակված «հետաքննությունը» իհարկե ԵՄ այն արագ արձագանքման խմբի առաջին գործողություններից մեկն է, որ տեղակայվում է Հայաստանում: Պետք չէ կասկածել, որ առաջիկայում՝ հունիսի 7-ին ընդառաջ, կլինեն այդօրինակ նոր քարոզչական օպերացիաներ:
Ահա այստեղ է, որ նշել եմ բազմիցս՝ ԵՄ չի վստահել այդ գործը Հայաստանի իշխանությանը, եւ դրա համար էի նշում պարբերաբար, որ արագ արձագանքման խմբի տեղակայումը առավելապես հենց ԵՄ նախաձեռնություն-պահանջն է Երեւանից: Չեն վստահել երկու պատչառով: Առաջին՝ չկա քաղաքական վստահություն պաշտոնական Երեւանի հանդեպ, եւ երկրորդ՝ չեն վստահել, որովհետեւ տեսնում են, թե ներկայիս կառավարող ուժի ոչ կոմպետենտությունը բոլոր առումներով:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









