Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցիները պահանջագիր են ներկայացնում Եվրոպայի առաջնորդներին

04/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախցիներն ունեն իրենց հայրենիք անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրական հնարավորություն և իրավունք

Եվրոպական քաղաքական համայնքի «խաղաղության և անվտանգության» առաքելությունը չի կարող անտեսել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքները.

1. Գերիներ և պատանդներ. Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի լռությունը խրախուսում է Բաքվի վարչակարգին՝ մարդկային կյանքերն օգտագործել որպես քաղաքական սակարկության առարկա:

2. Մշակութային ցեղասպանություն. 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2026թ․ ապրիլի 21-ը արձանագրվել է վանդալիզմի ավելի քան 1000 դեպք, Ադրբեջանը ապօրինի կերպով քանդում կամ բնակեցնում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների տներն ու այլ մասնավոր գույքը՝ կոպիտ կերպով խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանը:

3. Վերադարձի իրավունք. Վերադարձի իրավունքն, ըստ էության, ազատ տեղաշարժի իրավունքին առնչակից իրավունք է և գտնվում է միջազգային հստակ պաշտպանության ներքո, ինչից բխում է, որ բռնի տեղահանված անձինք չեն կարող զրկվել իրենց հայրենիք վերադառնալու իրավունքից, և այն ենթակա է միջազգային պաշտպանության և երաշխավորման։

«Տե՛ր կանգնենք ժողովրդավարությանը և իրավունքներին Հայաստանում»

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախաշեմին մենք պաշտոնական նամակներով դիմել ենք եվրոպական բարձրագույն ղեկավարությանը՝

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային,

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին,

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային,

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին,

ինչպես նաև եվրոպական երկրների ղեկավարներին և կառավարությունների ղեկավարներին։

Մեր ուղերձում բարձրացրել ենք մի շարք հրատապ խնդիրներ՝

• Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների թուլացում

• դատական համակարգի նկատմամբ ճնշումներ

• խոսքի ազատության սահմանափակումներ

• Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և պատանդների հարց

• Արցախում մշակութային ժառանգության ոչնչացում

• Արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունք

Մենք ընդգծում ենք՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չեն կարող ստորադասվել քաղաքական կամ ռազմավարական շահերին։

Այս նախաձեռնությունը համախմբել է Հայաստանի քաղաքացիական հասարակության և քաղաքական դաշտի լայն շրջանակ՝ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և բազմաթիվ անհատներ՝ ձևավորելով կարևոր միասնական դիրքորոշում այս հիմնարար հարցերի շուրջ։

Գագաթնաժողովի ընթացքում մեր նախաձեռնության ներկայացուցիչները կանցկացնեն շարունակական խաղաղ ակցիաներ՝ ուշադրություն հրավիրելու այս խնդիրների վրա։

Մենք պատրաստ ենք նաև հանդիպել եվրոպական գործընկերների հետ և ներկայացնել առկա իրավիճակը։

Ամբողջական կոչին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.facebook.com/61570753506708/posts/122104489760691783/?mibextid=wwXIfr&rdid=eGEugT3JbogdvQrj#

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քանի դեռ նրանք պատանդ են Բաքվում, դո՛ւք էլ եք պատանդ. Ռոբերտ Ամստերդամ

Հաջորդ գրառումը

Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ

Համանման Հոդվածներ

Մշակութային

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին սպասվում է Իբրահիմ Մալուֆի մենահամերգը

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ուզում է գնալ Ադրբեջան, նա ցանկություն է հայտնել 2028-ին մասնակցել Բաքվում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

04/05/2026
Նորություններ

Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քանի դեռ նրանք պատանդ են Բաքվում, դո՛ւք էլ եք պատանդ. Ռոբերտ Ամստերդամ

04/05/2026
Հաջորդ գրառումը

Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026

Մոնրեալ, 2026 թվականի մայիսի 1 Պարոն Մարկ Քարնի, Կանադայի վարչապետ Օտտավա Վսեմաշուք պարոն վարչապետ, Մարկ Քարնի, Օգտվում եմ Ձեր առաջիկա...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական