Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խիստ նախազգուշացում է հղել Վաշինգտոնին՝ իրանական քաղաքացիական նավի հետ կապված միջադեպից հետո։ Իրանցի դիվանագետը ԱՄՆ գործողությունները որակել է որպես պատերազմական ակտ և հրադադարի ուղղակի խախտում։
Արաղչին ընդգծել է, որ Իրանի ծովային առևտուրը սահմանափակելու ցանկացած փորձ կհամարվի ռազմական հանցագործություն։
«Իրանական նավահանգիստների շրջափակումը պատերազմական գործողություն է և, հետևաբար, հրադադարի կոպիտ խախտում», – ասել է նախարարը։
Արաղչին առևտրային նավի վրա հարձակումը և անձնակազմի պատանդ վերցնելը անվանել է «շատ լուրջ հանցագործություն», որը անպատասխան չի մնա։
Արտաքին գործերի նախարարը հստակեցրել է, որ Իսլամական Հանրապետությունն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
«Իրանը շատ լավ գիտի, թե ինչպես դիմադրել սահմանափակումներին, ինչպես պաշտպանել իր շահերը և ինչպես դիմադրել սպառնալիքի քաղաքականությանը և համաշխարհային տերությունների քմահաճույքներին», – ընդգծել է դիվանագետը։
IRNA








