Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, որ ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել 44-օրյա պատերազմի և իր անվան առնչությամբ շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։

Հիշեցնենք՝ Գասպարյանը հայտարարել էր՝ վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ կեղծ լուրեր՝ շահարկելով իր անձը։ Նա առաջարկել էր ԱԺ-ում կազմակերպել 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ փակ ձևաչափով քննարկում ՝  պատրաստակամություն հայտնելով Զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն։

Ըստ Հայկ Նահապետյանի՝ այն տեղեկատվությանը, որին Օնիկ Գասպարյանը տիրապետում է, իր մեջ գաղտնիության տարրեր է պարունակում։

«Կան բաներ, որոնք նա չի կարող հրապարակավ ասել, և եթե ՀՀ օրենսդիր մարմինը փակ քննարկում ապահովվի, Օնիկ Գասպարյանը կարող է փակագծեր բացել։

Ինչ վերաբերում է «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, լրագրող Արամ Գաբրելյանովին, ով հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի օրերին Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում երկու անգամ հանդիպել է Օնիկ Գասպարյանին, ուզում եմ հարց տալ. ընդունենք՝ իսկապես հանդիպում եղել է. ի՞նչ եք կարծում՝ պատերազմող երկրի ԳՇ պետը ինչպե՞ս կարող էր փակագծեր բացել զինվորական չհանդիսացող, հատուկ կարգավիճակ չունեցող, ՌԴ ինչ-ինչ կառույցների ներկայացուցիչ հանդիսացող անձի ներկայությամբ։

Այդ մարդն ասում է, որ երկու անգամ հանդիպել է ԳՇ նախկին պետի հետ. Գասպարյանը կոռեկտությունից ելնելով՝ չի մերժել Գաբրելյանովին, տվել է խուսանավող պատասխաններ։ Այդ ժամանակ Օնիկ Գասպարյանի վերադասը Պաշտպանության նախարարն ու վարչապետն էին։ Հիմա նա ի՞նչն է սխալ ասել, որ որոշումը նա է կայացնում։ Ինչ-որ սխալ բա՞ն է ասել։ Բայց Գաբրելյանովն այնպես է ներկայացնում, որ Գասպարյանը վախեցած է եղել։ Ի՞նչ է, այդտեղ վախը չափող սարքե՞ր են դրված եղել։

Ես Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. միասին ծառայել ենք, նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է, վստահեցնում եմ։ Այնպես որ, վախի պիտակը դնում ենք մի կողմ։ Ես իմ հեղինակությամբ և անունով կրկնում եմ՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է։ Նրան կարելի է ինչ-որ բանի մեջ մեղադրել, բայց ոչ վախկոտության մեջ։

Ի դեպ ասեմ՝ երբ Իջևանում առավելագույն բարվոք դիրքեր ունեցանք, որոնք հետո թեթև ձեռքով հանձնվեցին, այդ դիրքերը վերցնող գնդի հրամանատարը հենց Օնիկ Գասպարյանն էր»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Մեր զրուցակիցը տարակուսանք հայտնեց, թե ինչու է Արամ Գաբրելյանովի հայտարարությունը միայն այժմ հրապարակ նետվում։

«Կարո՞ղ եմ ենթադրել, որ դա կապված է նախընտրական պրոցեսների հետ։ Չասեմ՝ ակնհայտ է, բայց տրամաբանորեն կապված է դրա հետ։ Այլապես թող այս ամենի մասին վաղուց ասեր։ Անցել է 6 տարի, մեկ էլ Գաբրելյանովը հանկարծ հիշում է, որ Օնիկ Գասպարյանի հետ նման հանդիպումներ և խոսակցություններ է ունեցել։ Կամ Օնիկ Գասպարյանի անձն է այդ անձի կողմից թիրախավորվում, ինչը ես չեմ բացառում, կա՛մ ընդամենը նախընտրական գործընթացների ժամանակ նա թիրախավորվում է»,- ասաց ռազմական փորձագետը։

Հայկ Նահապետյանը միաժամանակ ընդգծեց՝ հակառակ որոշ պնդումների՝ հայկական բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ չի պարտվել։

«Գնահատման մեկ չափորոշիչ կա. մի երկրի քաղաքական ղեկավարություն խնդիր է դնում ռազմական ղեկավարության առաջ՝ հարևան երկրի նկատմամբ կատարել այսինչ գործողությունը։ Եթե այդ գործողությունը չի կատարվում, նպատակը չի իրագործվում, քաղաքական ղեկավարությունը, ռազմական ղեկավարության հետ միասին, պարտություն է կրում։

Օրինակ՝ Իսրայելը պարտվել է ՀԱՄԱՍ-ին. խնդի՞ր է դրել այդ տարածքներից ամբողջությամբ դուրս դնել պաղեստինցիներին։ Դուրս դրե՞ց, կառավարումը վերցրե՞ց նրանց ձեռքից. ոչ։ Ուրեմն ՀԱՄԱՍ-ն այս պահին հաղթել է։ Հաջորդը. ԱՄՆ-ն Իսրայելի հետ Իրանի նկատմամբ կոնկրետ խնդիր է դրել։ Կատարե՞ց այդ խնդիրը. ոչ։ Ուրեմն Միացյալ Նահանգները պարտվել է։

Հիմա հարց. 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը նպատա՞կ էր դրել վերցնել 7 շրջանները և ամբողջ Արցախը։  44-օրյա պատերազմի ժամանակ վերցրե՞լ է Արցախը. չի վերցրել։ Ադրբեջանը չի հաղթել։ Ես շատ մեղմ եմ ասում, որովհետև իրենց ռազմական ղեկավարությունը քաղաքական ղեկավարության դրած խնդիրը չի կատարել։ Սա ընդունենք ի գիտություն։ Իսկ ինչո՞ւ պարտվեց Արցախը, և ո՞վ է դրա իրական մեղավորը։ Ալիևն անուղղակի թույլտվություն ուներ տարածաշրջանում  շահեր ունեցող ունեցող երկրներից, որ կարող է 7 շրջանները հետ բերելու ռազմական գործողություններ սկսել, որովհետև ՀՀ ղեկավարությունը բանակցությունները փակուղի էր մտցրել։

Ալիևն Ադրբեջանի գործողություններն Արցախում որակեց որպես հակաահաբեկչական, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ դատեց ոչ որպես ռազմագերիների, այլ որպես ահաբեկիչների։ Իսկ Ալիևին նման գործողություն սկսելու իրավունք ո՞վ տվեց. Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի քավորությամբ և պարտադրանքով։  Շան գլուխը թաղված է Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6»,-շեշտեց Հայկ Նահապետյանը։

Մեր զրուցակիցը միաժամանակ հավելեց՝ Օնիկ Գասպարյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնողները պետք է հասկանան՝ իրենք ոչ միայն Գասպարյանին են վիրավորում, այլ իրենց մարտական ընկերներին։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Օնիկ Գասպարյանն ինչ-որ պահի հարապարակային կերպով խոսի 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների մասին, Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ չի կարող հստակ ասել՝ արդյոք Գասպարյանը նման ցանկություն կունենա։

«Որովհետև նա ի պաշտոնե գիտի շատ բաներ, որոնք ես չգիտեմ։ Արդյոք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը թույլ կտա, որ Օնիկ Գասպարյանը խոսի։ Չեմ կարող ասել»,- ասաց նահապետյանը։

Հիշեցնենք, որ «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, լրագրող Արամ Գաբրելյանովն օրերս հայտարարել էր՝ Մոսկվայում Գասպարյանին հանդիպելիս իր առջև նստած էր «մի լիովին ջախջախված և վախկոտ մարդ։ Ամենասարսափելին այն էր, որ նա վախենում էր ոչ թե իր թշնամիներից, այլ Փաշինյանից»։ Ըստ Գաբրեյանովի՝ իր զրույցների ամբողջ լեյտմոտիվը հետևյալն է եղել՝ ինչո՞ւ հայկական բանակը չի մասնակցում, որտե՞ղ են «Իսկանդերները», որտե՞ղ է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։

«Բոլոր հարցերի համար միայն մեկ պատասխան կար.

«Փաշինյանը դա թույլ չի տա՝ հրաժարականի և ձերբակալության սպառնալիքով»։

Ես խստորեն պահանջեցի, որ Օնիկը հրապարակավ դիմի գեներալ Գերասիմովին և անձամբ Պուտինին։

Գասպարյանը իրեն ստիպեց ասել. «Փաշինյանն արգելել է ռուսներին դիմել և անձամբ է բանակցում Ալիևի հետ»։

Երբ ես նրան ասացի, որ մեր լրագրող Սեմյոն Պեգովը, ով գտնվում է թեժ կետում, ինձ տեղեկացրել է, որ դուք հրամայել եք զորքերը դուրս բերել Քարինտակից, Օնիկը մրմնջաց. «Ես չէ, այլ Փաշինյանը. նա հրամայեց Շուշին հանձնել ադրբեջանցիներին՝ այն պատրվակով, թե զորքերը փախել են»։

Ամեն ինչ եղել է ճիշտ այսպես։ Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ»,- ասել էր Գաբրելյանովը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հաջորդ գրառումը

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
Հաջորդ գրառումը

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական