Իսրայելը մերժել է Իրանի պնդումները, որ Լիբանանում այսօր գիշերը հրադադար է ուժի մեջ մտնելու. հաղորդում է «Times of Israel»-ը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Լիբանանում հրադադար չկա», – ասել է պաշտոնական խոսնակը։
Նա նաև ընդգծել է, որ «Հեզբոլլահ»-ի չեզոքացումը բխում է թե՛ Լիբանանի, թե՛ Իսրայելի շահերից։
Իսրայելի մեկ այլ բարձրաստիճան աղբյուր տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ Իսրայելը հրադադարի վերաբերյալ որևէ պահանջ չի ստացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ալ Մայադին»-ին տված հարցազրույցում իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իբանանում այսօր գիշերվանից հրադադար է մտցվում.։
Նրա խոսքով՝ հրադադարը հնարավոր է դարձել Իրանի ճնշման շնորհիվ։








