Հունգարիայի վարչապետ Օրբանը պարտվեց խորհրդարանի ընտրությունը: Դրա մասին վկայում էին ավելի վաղ արվող սոցհարցումները, թեեւ կար շաննս, որ Օրբանը կունենա արդյունքի այննպիսի կոնֆիգուրացիա, որ հնարավորություն կտա այլ՝ մասնավորապես ազգայական ուժերի հետ կազմել կոալիցիա եւ պահպանել իշխանությունը:
Բայց, Օրբանը պարտվեց: Եվ կարծես թե պարտվեց նաեւ ԱՄՆ վարչակազմը, կամ առնվազն՝ փոխնախագահ Վենսը, որը այցելել էր Բուդապեշտ՝ ընտրությունից կարճ ժամաննակ առաջ եւ ակներեւ աջակցել Օրբանին: Հետո ավելի հեռվից աջակցություն հայտնել էր նաեւ Թրամպը: Սակայն, դա չօգնեց Օրբանին: Ավելին, գուցե Հունգարիայի իրավիճակին առավել հանգամանալից տիրապետողները կասեն, որ ավելի խանգարեց: Սակայն սա իհարկե իբրեւ վարկած, որովհետեւ վստահ չեմ՝ Վենսի բացահայտ աջակցությունը խանգարեց, թե՞ ոչ:
Այստեղ ավելի կարեւոր եմ համարում հետեւյալ հարցը. ի՞նչ էին մտածել Վենսի այցը կազմակերպողները: Հաշվարկի սխա՞լ էր նրա այցը Բուդապեշտ, որի հետեւանքով փաստորեն Վենսը «մնաց» Օրբանի պարտության տակ: Չէ՞ որ, այցելելով եւ նրան հայտնելով բացահայտ աջակցություն, ԱՄՆ փոխնախագահը փաստորեն դարձավ պարտվողներից մեկը: Հետեւաբար, նրա այցը հաշվարկային սխա՞լ էր, թե՞ ծուղակ, ուր գցեցին փոխնախագահ Վենսին:
Սա արդեն կերեւա Միացյալ Նահանգներում: Նկատենք, որ փոխնախագահ Վենսը, որ 2028 թվականին նախագահի թեկնածուներից մեկն է, իսկ շատ գնահատականներով՝ ամենահավանականը հանրապետականների շարքում, վերջին օրերին փաստորեն հայտնվեց երկու «անպտուղ» դրվագում՝ ապարդյուն բանակցություն Պակիստանում եւ պարտություն Հունգարիայում:
Սա խա՞չ է Վենսի շանսերի վրա՝ 2028-ի հաշվարկով: Չէ՞ի շտապի: Առավել եւս, որ դեռ պարզ չէ, թե իրականում ինչ է պրոցեսը Պակիստանում, այնտեղ ապարդյու՞ն է, թե՞ պարզապես արդյունքը ծավալվում է հետնաբեմում: Եվ Բուդապեշտի մասով էլ, դեռ մեծ հարց է, թե ինչ է անելու Հունգարիայի նոր կառավարությունը, հատկապես տնտեսական ու էներգետիկ ճգնաժամում հայտնվող Եվրամիության հետ:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









