Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ու Արցախը եղել են անվտանգության մեկ ճարտարապետություն. Հակոբ Բադալյան

31/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարիների ընթացքում ամենաեղկելի ու միաժամանակ վտանգավոր երեւույթներից մեկն այն մտայնությունն է, որ ձեւավորվել է մի ստվար շրջանակում՝ թե արցախցիները բան են պարտք հայաստանցիներին:

Այս մտայնությունը եղել է վաղուց, թերեւս միշտ, բայց նաեւ շատ հստակ է, որ հետեւողականորեն սնուցվել, հունցվել, գեներացվել է 2022-ից հետո՝ շատ հստակ քաղաքական նպատակներով, ընդհուպ պետական մակարդակով, միաժամանակ շատ նուրբ տեխնոլոգիաներով՝ կրակը տալ, հետո «ներողություն» խնդրել, թեեւ «հրդեհը» շարունակվում է տարածվել:

Արցախցի մեր հայրենակիցները որեւէ բան պարտք չեն հայաստանցիներին, ինչպես մարդու մարմնի որեւէ մաս պարտք չէ մեկ այլ մասի, որեւէ օրգան՝ պարտք չէ մեկ այլ օրգանի: Հայաստանն ու Արցախը եղել են անվտանգության մեկ ճարտարապետություն, ընդ որում այդ բառի՝ բոլորովին ոչ միայն պաշտպանական-ռազմական իմաստով, այլ տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական, հոգեւոր-արժեքային:

Այդ օրգանիզմը ունեցե՞լ է «իդեալական առողջություն»: Իհարկե ոչ: Բայց, ո՞րը պետք է լիներ Հայաստանում որեւէ բեկումնային, շրջադարձային փոփոխության իմաստ ու նպատակ՝ բերել անդամհատմա՞ն, թե՞ առավելագույնն անել օրգանիզմը առողջացնելու համար: Իսկ անդամհատումը լոկ ֆիզիկական կոորուստը չէ: «Անդամհատման» պրոցեսը շարունակվում է մտավոր-հոգեբանական մակարդակում, ու դրա ցավալիոորեն վառ դրսեւորումներից մեկը հենց այն մտայնության սնուցումն է, թե արցախցիները ինչ որ բան են պարտք հայաստանցիներին:

Եվ որեւէ կերպ կասկած իսկ չունենաք, որ այդ սնուցման համակարգի «ինժեներները»՝ հաջողության պատմություն ունենալու դեպքում, նույն անամոթ համառությամբ պատրաստ կլինեն ըստ կոնյուկտուրային անհրաժեշտության ասել նույնը «սյունեցիների» եւ «հայաստանցիների», «շիրակցիների» ու «հայաստանցիների», տո անգամ՝ «հայաստանցիների» ու «երեւանցիների» մասով:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մինասյան եղբայրների և Գևորգ Գևորգյանի դեմ մեղադրանք առաջադրվեց երկու հոդվածներով

Հաջորդ գրառումը

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի հարցը փակելն անհնար է, ինչպես անհնար էր թվում Հայոց Ցեղասպանության փաստը 1950-ականներին. Արա Պողոսյան

03/05/2026
Նորություններ

Ո՞ր ուժերին ԿԸՀ-ն գրանացեց առանց քվեարկության

03/05/2026
Նորություններ

Հայաստան են ժամանել եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ

03/05/2026
Նորություններ

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն

03/05/2026
Հաջորդ գրառումը
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական