Իսրայելի Հայֆա քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել. հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Իսրայելական KAN հեռարձակողը պարզաբանել է, որ հրդեհը առաջացել է Իրանի հարձակման հետևանքով:
Իրանի բանակը լայնածավալ գործողություն է իրականացրել Մերձավոր Արևելքի երկու խոշորագույն ալյումինի հալեցման գործարանների դեմ։ Նպատակակետերն էին Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող EMAL գործարանը և Բահրեյնում գտնվող ALBA գործարանը։





