Politico-ն հայտնում է․ ԱՄՆ-ն նախազգուշացրել է իր դաշնակիցներին՝ Իրանի պատերազմի պատճառով Ուկրաինայի զենքի մատակարարումը ուշանալու է։
Թերթը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնում է, որ Վաշինգտոնը իր դաշնակիցներին զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին ամերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա կարող են դադարեցվել, քանի որ Պենտագոնը առաջնահերթություն է տալիս դրանց օգտագործմանը Իրանի դեմ գործողություններում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պետդեպարտամենտը դաշնակիցներին տեղեկացրել է, որ զինամթերքի մատակարարումները, հատկապես «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության հրթիռները, կարող են խափանվել։
Politico-ն նշում է, որ այս նախազգուշացումը «սպառնալիք է Ուկրաինայի կարևոր ծրագրի համար, որի շրջանակում դաշնակիցները ԱՄՆ-ից զենք են գնում Կիևի համար»։





