Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը դրել է ամբողջական կառուցվածքը քանդելու, ներդաշնակությունը լիակատար ենթակայության փոխակերպելու խնդիր. Հակոբ Բադալյան

21/03/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես եւ սպասվում էր, քննիչը մերժել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վրաստան մեկնելու հնարավորություն ընձեռելը: Հայտնի է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին Վրաստանը հրավիրել է վրաց եկեղեցու Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը մասնակցելու համար:

Կարծում եմ ողջախոհ որեւէ մարդու համար կասկածի ենթակա չէ, որ Վեհափառին արգելելու որոշումը քաղաքական է եւ կայացված է վարչապետ Փաշինյանի մակարդակով:

Ես երկու օր առաջ առիթ ունեցա բնորոշել, որ այդպիսի իրողությունը խայտառակություն է մեր պետականության համար, ինչպես նաեւ՝ պետության կառավարման ղեկը ստանձնած մարդկանց նեղմտության դրսեւորում:

Ինքնին փաստը, որ առաջացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու համար լրացուցիչ դիմումի անհրաժեշտություն, արդեն իսկ ամոթալի եւ խայտառակ փաստ է: Իսկ այն մերժելը՝ կրկնակի:

Իհարկե քաղաքական իշխանության «ֆան-ակումբի» ներկայացուցիչների համար սա գարեգին Երկրորդի հանդեպ «արժանի վերաբերմունք» է: Այս կատեգորիան ընդհանրապես չունի անդրադարձի կարիք, որովհետեւ ողջախոհության գծից անդին է:

Մտածելու, քննելու ունակ մարդկանց համար, ընդ որում անկախ նրանց քաղաքական հայացքներից եւ գաղափարներից՝ առավել քան պարզ է, որ «սեղանին» Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարց չէ, այլ՝ Հայ Առաքելական եկեղեցու եւ հայկական պետականության: Ժամանակակից հայի ինքնությունը հիմնված է այդ երկու սյուների կառուցվածքային ամբողջության վրա:

Ընդ որում, կառուցվածքային ամբողջությունը չի նշանակում բովանդակային, հայեցակարգային, դավանա-քաղաքական միաձուլում, նույնացում: Բացարձակապես: Կառուցվածքային ամբողջություն՝ երկու այդ ինստիտուտների բովանդակային, հայեցակարգային լիարժեք ինքնաբավության պայմաններում: Այլ կերպ ասած, ուժն այստեղ ձուլումը կամ խորքային նույնացումը չէ, այլ ինստիտուցիոնալ կենսագործունեության համալիր ներդաշնակեցումը:

Ընդ որում, այդ ներդաշնակեցման պատկերը կարող է ունենալ որակական տարբեր աստիճաններ, եւ այդ որակի հարցը պետք է լինի մշտական հանրային քննության ու քննարկման առարկա թեմա, պետական ու ազգային մշտական օրակարգ՝ բխելով հենց ամբողջական կառուցվածքի շահից:

Եվ այդ իմաստով, մինչ այժմ եղած «որակի պատմությունը» անկասկած ենթակա է քննարկման: Բայց, Նիկոլ Փաշինյանի դրածը որակի հարց չէ: Փաշինյանը դրել է ամբողջական կառուցվածքը քանդելու, ներդաշնակությունը լիակատար ենթակայության փոխակերպելու խնդիր: Ընդ որում, ենթակայություն` նույնիսկ ոչ թե պետությանը, այլ ավտորիտար ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական կարիքներին:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քննիչը մերժել է փաստաբանի միջնորդությունը՝ թույլ տալ Գարեգին Երկրորդին մեկնել Վրաստան՝ մասնակցելու Իլիա Բ-ի հուղարկավորությանը

Հաջորդ գրառումը

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը.

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական