Կասկածչկա, որ «ներկուսակցական քարոզարշավի» անվան տակ Փաշինյանն ու իր թիմը ժողովրդին, հատկապես իրենց չհամակրողներին ու չընդունողներին բարկացնելու, նրանց ջղերի վրա ազդելու միտումնավոր գործողություններ են անում՝ «սրտիկով» ավտոբուսներում իրենց պարել-ուրախանալը հատուկ նկարարահանել-ցուցադրելով, պեռաշկի-կուկուռուզ-սուջուխ ուտելը սոցցանցերում տարածելով։
Որքան այդ տեսանյութերի տակ ավելի շատ են մարդիկ քննադատական արձագանք գրում, նրանք այնքան շատ ու ի հեճուկս «չուզողների» իրենց ավտուբուսային անհոգ-անդարդ կյանքը, ուտել-խմելու տեսարաննարն ավելի ագրեսիվ ու ինտենսիվ են ցուցադրում։ Ակնհայտ է, որ նրանց հրճվանքը հասել է հիսթերիայի։
Քպ-ի ու նրանց առաջնորդի ուրախ կյանքի հերթական կանգառն այսօր էր՝ Սյունիքում։
«Պարգևավճարվողների ավտոբուսը» կանգ է առել Աղավնաձոր գյուղում։
Փաշինյանը դուրս եկավ՝ գնումներ անելու։ Լավաշ, փշատ, էլի ինչ-որ բաներ գնեց և, ուշադրություն, ՀԴՄ կտրոն չպահանջեց։
Խանութում, շուկայում ոչ մի վաճառող ՀԴՄ կտրոնի սարք չուներ։ Իր հայտարարություններում միշտ խիստ կերպով ՀԴՄ կտրոն, անկանխիկ առևտուր պահանջող ժողվարչապետը դրամապանակից փող հանեց, վճարեց գնումների համար ու ՀԴՄ կտրոն չստացավ։
Չգիտես ինչպես, մինչև իր առևտուր անելը, տարածքի կանանց դոշներին էլ արդեն փակցված էր «Իրական Հայաստան» կոչված բրոշը։
Բոլորի բախտն այս շրջանում բերել է, որովհետև նախընտրական քարոզարշավ է, նրանք պոպուլիստական կոչեր, ցուցադրական ելույթներ չեն լսի Փաշինյանից։ Նա աչք կփակի ամեն ինչի վրա, միայն թե ընտրողներին սիրաշահի, նրանց չնեղացնի։ Նախընտրական քարոզարշավին ի՜նչ ՀԴՄ կտրոն, ի՜նչ անկանխիկ առևտուր։ Այս շրջանում ամեն ինչ թույլատրված է, ամեն ինր օրինական է։
Ի հեճուկս «չուզողների» ու քննադատողների՝ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն այսօր ավտոբուսում լավաշ են կերել։
Դե գնացեք ու պայթեք…




