Ամանորին 3.5 միլիարդ պարգևավճար, հիմա էլ 4.6 միլիարդ։ Ընդամենը 8.1 միլիարդ դրամ։
Այդ գումարով ՔՊ-ականները կգնեն 81 միլիոն կարկանդակ, 16.200.000 խաշած եգիպտացորեն 8.100.000 սուջուխ։
Սարկազմը մի կողմ, եթե կառավարման 8 տարիների ընթացքում իշխանությունները մտածեին մեր ժողովրդի սոցիալական վիճակի մասին, ապա պետական բյուջեից հատկացված ողջ պարգևավճարային ֆոնդը կբավարարեր 25 հազար բնակարան Երևանում կառուցելուն, իսկ մարզերում ավելի շատ։ Բնակարանները կտրվեին սոցիալապես խոցելի և անտուն ՀՀ քաղաքացիներին։
Հների կերակրատաշտը երբեք ցույց չտվեցիք հպարտ և հերոս-հարկատուներին, այլ յուրացրեցիք և լոճեցիք այն՝ աննորմալ մասշտաբների հասնցնելով։ Ձեր նման ոչ ոք դեռ պետական բյուջեն այսպես չէր լափել, ձկնկուլ գյորմամիշի պես թավայի յուղն էլ եք սրբում են աստիճանի, որ տակը բան չմնա։ Հետո օրվա կեսը ծախսում եք մարզասրահներում և աննկատ մաշում կալորիաները, իսկ թե ինչ կա ձեր բիթքոյինների էլեկտրոնային դրամապանակներում հայտարարգրերում անտեսանելի են։
Արեգ Սավգուլյան, պատմաբան, հանրային գործիչ









