Խնդիրը զուտ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելը չէ. այն շատ ավելի խորքային է:
Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է:
Տեքստերը մի օր կարելի է վերականգնել, բայց մի ամբողջ սերնդի հիշողությունը ջնջելն անդառնալի է:
Ուստի նրանց պայքարը ոչ այնքան տեքստերի, որքան խորհրդանիշերի դեմ է, այլ կերպ ասած` գաղափարական ծրագրի արմատական փոփոխության համար է:
Արթուր Ղամբարյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր








