Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարտադրված պատերազմում Իրանը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն. մենք ժամանակային առումով սահմանափակում չունենք. Հայաստանում Իրանի դեսպան

10/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սա պատերազմ չէ, որը մենք ենք սկսել, այլ պատերազմ, որը պարտադրվելէ  մեզ։ Մենք ամբողջ ուժով, վճռականությամբ և ամուր ոգով պաշտպանում ենք ինքներս մեզ. քանի դեռ ագրեսիան շարունակվում է, Իրանի ժողովուրդը և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պաշտպանելու են իրենց երկիրը։ Այս մասին «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Լրագրողը հետաքրքրվել է՝ Իրանի գնահատմամբ ո՞րն է այս պատերազմի իրական նպատակը, և արդյոք այս սցենարը կանխատեսելի էր իր երկրի համար։

Ի պատասխան՝ դեսպանը նկատել է՝ Իրանը բանակցությունները սկսել էր շատ լուրջ և անկեղծ տրամադրվածությամբ և նույն լրջությամբ էլ շարունակել դրանք։

«Ժնևում տեղի ունեցած վերջին փուլում իրանական կողմը սկզբունքային և համապարփակ համաձայնությանը մոտենալու և այդ համաձայնության հիմքերը դնելու նպատակով ներկայացրել էր շատ գործնական և գրավիչ առաջարկությունների փաթեթ։ Եթե ուսումնասիրեք բանակցություններից հետո ամերիկյան կողմի հայտարարությունները, ապա կտեսնեք, որ նրանք նույնպես նշել էին բանակցությունները լավ ուղղությամբ էին ընթանում։

Սակայն պարոն Թրամփը, ցավոք, ներգրավվեց այս ագրեսիվ պատերազմում իր շրջապատում գտնվող պատերազմի մոլուցք ունեցող որոշ անձանց, այդ թվում՝ Նեթանյահուի ազդեցությամբ, որը մշտապես փորձում է սադրել, հակամարտություններ և ծախսեր ստեղծել։ Ծախսեր, որոնք վճարվում են ամերիկյան ժողովրդի գրպանից, սակայն ծառայում են սիոնիստական ռեժիմի շահերին։

Մինչ դիվանագիտական գործընթացը բնական հունով շարունակվում էր, նրանք հանկարծակի հարձակվեցին Իրանի վրա։ Իհարկե, մենք չէինք բացառել դեպքերի նման զարգացման հավանականությունը, այդ պատճառով մեր զինված ուժերը լիովին պատրաստ էին։ Մենք նաև նախազգուշացրել էինք, որ ցանկացած տարածք կամ երկիր, որից ԱՄՆ-ն կօգտվի Իրանի դեմ հարձակում իրականացնելու համար, կդառնա օրինական թիրախ մեզ համար։

Մենք հավատարիմ մնացինք իրական և ազնիվ բանակցությունների սկզբունքների. նրանք էին որ դավաճանեցին այդ սկզբունքներին և սկսեցին այս ագրեսիվ պատերազմը»,- ասել է դեսպանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին մերժել է հրադադարի հնարավորությունը՝ ընդգծելով, որ պետք է լինի հակամարտության մշտական ավարտ. արդյո՞ք Իրանը պատրաստ է երկարաժամկետ պատերազմի, Խալիլ Շիրղոլամին ասել է.

«Սա հիմնված է 12-օրյա պատերազմի փորձի վրա։ Պատերազմի երկրորդ օրը պարոն Թրամփի հնչեցրած անվերապահ հանձնվելու կարգախոսը մի քանի օր անց վերածվեց անվերապահ հրադադարի։ Նրանք դիմեցին հրադադար հաստատելու համար, քանի որ Իսրայելի ռեժիմը ծանր հարվածներ էր կրում, և զարմացած էին Իրանի ուժից։ Իրանը բարի կամք դրսևորեց և ընդունեց այն։ Փորձը ցույց տվեց, որ փխրուն հրադադարը չի կարող աշխատել, քանի որ թշնամին կարող է ամեն պահի և ամեն անգամ շարունակել իր ագրեսիան։ Ուստի այժմ մեր դիրքորոշումն այն է, որ եթե պետք է հրադադար հաստատվի, նախ պետք է դադարեցվի ագրեսիան, այսինքն՝ Իրանի վրա սիոնիստական ռեժիմի և Ամերիկայի ագրեսիան, և երկրորդը հրադադարի համար պետք է սահմանվի հստակ օրինական և ինստիտուցիոնալ մեխանիզմ՝ առավել նախընտրելի է ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակներում, որը կվերածվի գրավոր փաստաթղթի, և կորոշվի ագրեսորը։ Այսինքն՝ միջազգային հանրությունը պետք է ընդունի, թե ով է եղել ագրեսորը և դատապարտվի ագրեսորը։

Պետք է հստակեցվի նաև այն փոխհատուցումների և վնասների հարցը, որոնք ագրեսորները հասցրել են Իրանի Իսլամական Հանրապետությանը, և եթե պետք է լինի հրադադար կամ խաղաղություն, ապա այն պետք է վերածվի վստահելի միջազգային փաստաթղթի, որպեսզի նրանք այլևս չկարողանան՝ երբ ցանկանան կրկնել իրենց թշնամական և ագրեսիվ գործողությունները. սա մեր սկզբունքային դիրքորոշում է։

Քանի որ կրկին հաղորդագրություններ են ստացվել հրադադարի վերաբերյալ, Իրանի Իսլամական Հանրապետությունը ասում է, որ չի կարող վստահել: Դուք խոսում եք հրադադարի մասին, որովհետև ճնշման տակ եք հայտնվել, որովհետև չեք հասել այն նպատակներին, որոնց կարծում էիք՝ կհասնեք՝ սպանելով Իրանի առաջնորդին և մեր ռազմական հրամանատարներին և զարմացած եք Իրանի Իսլամական Հանրապետության կրակային հզորությունից:

Պարսից ծոցում գտնվող ձեր ավիաբազաներում ձեր կապիտալից մի քանի տրիլիոն դոլարներ ոչնչացվել են, շատ զոհեր ու վիրավորներ ունեք և հիմա եկել եք խոսելու հրադադարի մասին։

Որքան անհրաժեշտ է, Իրանը պատրաստ է այս հարձակման դեմ պաշտպանել ինքն իրեն։ Մենք ժամանակային առումով սահմանափակում չունենք»,- ասել է դեսպանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները

Հաջորդ գրառումը

Մենք երկու անգամ բանակցել ենք, երկու անգամն էլ բանակցությունների ընթացքում մեզ հարվածել են. Խարազի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Մենք երկու անգամ բանակցել ենք, երկու անգամն էլ բանակցությունների ընթացքում մեզ հարվածել են. Խարազի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական