Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Համբարձումյանը կալանավայրից առաջարկում է «Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվել»

02/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվականի հոկտեմբերի 28-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրեէջք կատարելուն պես ձերբակալված և 6,3 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Համբարձումյանն ուղերձ է հղել, որում ասվում է.

Հագելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի շուրջ և հատկապես ներսում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին հետևող ցանկացած անձ, վստահ եմ, տեսնում է` հերթական ինչ նոր խնդիրներ են հասունանում մեր պետության և ժողովրդի համար։

Խոսելով խաղաղության ու բարեկեցության մասին, ՀՀ ներկայիս իշխանությունները մեր երկիրը տանում են դեպի նոր կորուստներ ու զիջումներ։ Խոսելով ժողովրդավարության ու արժեքների մասին, նրանք կառուցում են իրական բռնապետություն։

Խոսելով ազատ ընտրությունների մասին, նրանք արդեն տևական ժամանակ է` կեղծում են սպասվող խորհրդարանական ընտրությունները։

Ամիսներ առաջ մեր կողմից քաղաքական դաշտ բերվեց վարչապետին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի օրակարգը։ Լավագույնս գիտակցելով գործող վարչախմբի դեմ քաղաքական իրական պայքար սկսելու բոլոր վտանգները, ես դարձա վարչապետի թեկնածու։ Այն ժամանակ էլ, հիմա էլ համոզված եմ, որ իմպիչմենտը Հայաստանում իշխանափոխոխություն անելու միակ իրական տարբերակն է։ Միա՛կ։

Ուստի, ՀՀԿ Գործադիր մարմնին այս նամակով ցանկանում եմ առաջարկել քննարկել հետևյալ նախաձեռնությունը. դիմել ընդդիմադիր բոլոր ուժերին ու գործիչներին՝ Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվելու և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական բոլոր մեխանիզմները գործի դնելու գործնական առաջարկով։

Ցավոք, ընտրություններով այդ խնդրի լուծման հնարավորությունը կասկածելի է։ Եվ շատերն են թերահավատ: Չեմ ասում, թե նման հնարավորություն չկա։ Կա։ Բայց ինչպես արդեն նշեցի, այդ ընտրություններն արդեն իսկ կեղծվում են, և ռիսկը մեծ է, որ միջազգային հանրության աջակցությունը վայելող, ոչ հայկական օրակարգեր սպասարկող ՀՀ փաստացի կառավարիչը կարող է հասնել իր նպատակին։

Մինչդեռ իմպիչմենտը ենթադրում է նաև ակտիվ փողոց՝ ակցիաներ, ցույցեր, քաղաքացիական լայն զանգվածների ճնշում։ Սրանք նույնպես այն գործոններն են, որոնք անպայման կնպաստեն իշխանափոխության իրականացմանը՝ նույնիսկ եթե գործը հասնի ընտրություններին։

Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր առջև դրված խնդիրը կարող ենք արդյունավետ լուծել։ Հանուն այդ նպատակի` առաջարկում եմ շտապ կարգով քաղաքական խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը հաղթական ավարտին հասցնելու բոլոր հնարավորությունները՝ սկսած վարչապետի թեկնածուի փոփոխության հարցից, եթե նման անհրաժեշտություն կա, ավարտելով տեխնիկական բնույթի խնդիրներով։

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, հապաղելու այլևս ոչ մի հնարավորություն չունենք։ Մենք չենք կարող հանգիստ հետևել բոլոր այն զարգացումներին, որոնք, ի վերջո, բերելու են նոր կորուստների ու նոր ցավի, նոր աղետների։ Պետք է գործել, քանի դեռ կա դրա հնարավորությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանակցությունների սեղանը նորից ռմբակոծեցին. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հաջորդ գրառումը

Աննա Հակոբյանի «Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսներին» գրառումը վիրավորանք չի պարունակում. դատավոր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Հաջորդ գրառումը

Աննա Հակոբյանի «Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսներին» գրառումը վիրավորանք չի պարունակում. դատավոր

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական