Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Այաթոլլայի լիկվիդացման ամենատարբեր շահառուներ կային և հատկապես իշխանական բուրգում. Ալեն Ղևոնդյան

Կարելի է՝ անգամ հպանցիկ, ուսումնասիրել, պարզել, մի քիչ էլ վերլուծել, թե կոնկրետ դերակատար մի քանի երկրի իրական-որոշում ընդունող, պատվիրակված որոշումները իրականացնող էլիտաաները ովքեր են, ինչ էթնիկ ծագում ու բիզնես կապեր ունեն, ինչպես են եկել/բերվել իշխանության և հասկանալ, թե ինչու են գլոբալ գործընթացները հենց այս և ոչ՝ ասենք այլ ուղղությամբ գնում:

Նաև այդ պատճառով ոտնատակ ընկանք, սակայն մեր հարցը այլևս որերրորդական է …

Իսկ Իրանում Այաթոլլայի լիկվիդացման ամենատարբեր շահառուներ կային և հատկապես իշխանական բուրգում և շատ վաղուց:

Պատերազմները, այդ թվում մեծ, ևս մեկ անգամ կրկնեմ, քաղաքական պայմանավորվածությունների իրականացման՝ ամենից լեգիտիմ շղարշն են: Դրանք երբեմն օդ ու ջրից առավել կարևոր են: Դրանք մեծ շոուներ են, որոնք կազմակերպվում են հանրային թմբիրի ներքո իրականացնելու այն, ինչ պլանավորվել է սթափ ու ռացիոնալ բանակցային վիճակներում, այդ թվում հակառակորդ երկրի քաղաքական շրջանակների՝ առնվազն մի շերտի հետ:

Հ.Գ. իսկ սա ամերիկյան հեղինակավ թերթի վերնագիրն է.

«Այաթոլլա Ալի Խամենեին արմատական հոգևոր Առաջնորդ էր, որը Իրանը սարքեց ռեգիոնալ տերություն, մահացավ 86 տարեկանում»:

Ալեն Ղևոնդյան, քաղաքագետ