Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի պետականությունը և առևտրական մտածելակերպն անհամատեղելի են

29/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արթուր Աթանեսյան, քաղ․գ․դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր

Այսօր շատ մարդիկ հարցնում են․ ի՞նչ անել։ Ոմանք սևեռված են Նիկոլին հայհոյելու, նրան հոգեկան հիվանդությունների ցանկով ախտորոշելու, «Նիկո՛լ, հեռացի՛ր» բառակապակցությունը Ֆեյսբուքում պտտացնելու, ոմանք էլ՝ նույն Նիկոլին արդարացնելու վրա, թե բա «հո ինքը մենակ մեղավո՞ր չէ»։ Մինչդեռ, այս ամենը, կարծես թե, բացի ինքնարտահայտվելու հնարավորության, որևէ էական արդյունքի չի բերում։ Հայաստանցիներիս նման զանգվածային վարքն ընդամենը երկուսուկես տարի առաջ էր, որ Նիկո~լ, թա-գա-վո~ր վարկանկումներով իշխանության բերեց բարձրագույն կրթություն չունեցող, գիտելիքներ չունեցող, միայն իր նմանների շարքում հեղինակություն վայելող Նիկոլին։

Այն ժամանակ, երբ «հեղափոխությունից» անմիջապես հետո սկսեցին հետապնդել «նախկիններին»՝ անգամ այցելելով իրենց տներն ու հրապարակավ հայհոյանքներ նետելով նրանց ծնողների հասցեին՝ իրենց երեխաների ներկայությամբ, և սա դարձավ հետհեղափոխական իշխանությունների ու հասարակության հիմնական կենսաձևը, շատերի հետ միասին հիշեցի Բուլգակովի «Շան սրտից» երկու դրվագ․աշխատելու փոխարեն նկուղներում կոմունիստական երգեր երգելու վտանգավորության, և «շարիկովների» զանգվածային բնույթի մասին։ Բուլգակովը ճիշտ էր․ եթե աշխատելու և ծառայելու փոխարեն «Նիկոոոոոոլ, Նիկոոոոոոլ․․․» կամ էլ «Նիկոոոոոլ, հեռացիիիիր» գոռանք՝ պետություն չենք ունենա։

Եվ երկրորդը․ «շարիկովներ», կամ «նիկոլականներ» մի եղեք, մի՛ արեք այն, ինչ արել ու անում է Նիկոլը։ Մի՛ զբաղվեք հրապարակային ելույթներով, կոչերով, մեկին գովելով ու մյուսին փնովելով։ Այլոց գնահատականներ մի՛ տվեք․ դուք ոչ մյուսներից իմաստուն եք, ոչ էլ՝ գիտակ։ Սովորական մարդ եք՝ ինչպես շատերն այսօր։

Իհարկե, շատերիդ փոքրուց ասել են․ ազիզ ջան, ոչինչ չանելով անգամ՝ արդեն ամենա-ամենան ես, քանզի հայ ես։ Ու հարմար էր, ցանկալի էր ու հաճելի, ուստի հավատացիք, ու այդպես էլ ապրում ենք։ Նմաններիդ խիստ ցավալի է ընդունել, որ յուրաքանչյուրդ ոչ հայտնի քաղաքագետ եք, որ Հայաստանի և արտերկրի քաղաքական անցուդարձը մեկնաբանեք, ոչ՝ դատավոր, որ սրան-նրան դատապարտեք, ոչ՝ հայտնի բժիշկ, որ համավարակից ինքնուրույն բուժումներ նշանակեք, ոչ՝ սուրբ, որ այլոց պոռնիկ անվանեք, ոչ էլ՝ Հայ ժողովրդի մեծն առաջնորդը, որ ասեք, թե մյուսներն ինչ անեն և ուր գնան։

Չէ՞ք ուզում սովորական մարդ լինել, դա ձեզ քի՞չ է, ամո՞թ է, վա՞տ է։ Ուրեմն, մի գուցե, ինքներդ մասնագիտական օգնության կարիք ունեք։ Մոռացեք ձեզ շատ հարմար ու ձեռնտու այն հեքիաթները, թե ամենատաղանդավորն ենք, ամենագեղեցիկը, ամենաբարին և ամենաուժեղը։ Այդպիսին կարող ենք դառնալ, բայց հաստատ ոչ՝ ֆեյսբուքում առավոտից երեկո լեզուներիդ տալով։ Ձեր այդ ֆեյսբուկյան գերակտիվությունն անգամ հակաթուրքական տեղեկատվական պայքարում չօգնեց, հասկացեք, և բացի ցավակցություններից՝ այլոց կողմից այլ վերաբերմունքի չարժանացավ։

Նիկոլի պես անձին իշխանության բերելն արդեն իսկ ապացույցն է, որ ազգային իմաստության, փորձառության, քրիստոնեական կամ այն բարոյականության, այլ արժեքների հավաքական կրողը չենք․ սովորական մարդիք ենք, ինչպես բոլորը, սխալվող ենք, և մի գուցե՝ հիմա էլ ենք սխալվում։

Ավելին․ ձեր ծանոթ, բարեկամ, հարազատները, քավորներն ու սանիկները, փաստորեն, բանի պետք չեն։ Այդ սկզբունքներով Հայաստանում պաշտոնների և անգամ սովորական աշխատատեղերի ստանձնման «մշակույթն» է, որ վերջիվերջո հանգեցրեց տարածքային և մարդկային հերթական կորուստների, քանդված տնտեսությանը, ոչնչով չհիմնավորված դրամային, երկրից արտագաղթել պատրաստվողների հերթական զանգվածին,  համազգային հիասթափության։ ՔԾԲ-ով առաջնորդվողներ․ բանի պետք չեք ոչ դուք, ոչ էլ ձեր քավոր-ծանոթ-բարեկամները։

Փաստն այն է, որ ունենք շատ փոքր երկիր և փոքրաթիվ հասարակություն, որի մի մասը, անկախ ամեն ինչից, իր աշխատանքով ու ծառայությամբ պահում է այս երկրի հիմքերը, իսկ մյուս մասն այստեղ առնում է, այնտեղ ծախում, ու մեծ-մեծ այստեղ-այնտեղ խոսում։ Մեր արդի փաստերից է, որ բազում հայաստանցիներ ցուցադրեցին հերոսության օրինակներ, և ով գիտի, տեսել է ու հասկանում է, նա սովորեց ու չի մոռանա։ Փաստերից է նաև այն, որ մինչդեռ ոմանք իրենց հերոսական կռիվն էին տալիս Արցախում, մյուսներն առաջինների մեջքի հետևում շարունակում էր չորացնել Հաղթանակի զբոսայգու անտառի մնացորդը՝ արդեն իսկ իրենց կրպակի, ավտոլվացման նոր կետի, սեփական տան տեղ անելով։ Կարող եք գնալ և տեսնել, համոզվել։ Եվ չանվանենք նրանց հայ կամ ոչ հայ․ հայը և՛ լավն է, և՛՝ վատը, ու վատը շատ է, թե չէ հաղթելու էինք։ Սա է փաստը, սա է ելակետը։

Այսպիսով՝ ի՞նչ անել։

Առաջինը․ ազգովի խոնարհվենք մեր ողջ և նահատակված զինծառայողների առջև։ Չամաչենք մեր զգացմունքներից, արցունքներից։ Միմյանց հետ կիսվենք մեր վշտով, ու հանգստանանք։ Հավերժ շնորհակալություն և փառք մեր հերոսներին։

Շնորհակալություն ասենք զոհված և անհայտ կորած մեր զինվորների և սպաների ծնողներին, իրենց առաջ խոնարհվենք, իրենց առջև բացենք բոլոր դռները։ Իրենք անզավակ մնացին․ իրենց խնդրենք մտնել մեր դպրոցները, կրթել և դաստիարակել մեր երեխաներին։ Շատ ուսուցիչներից և ծնողներից լավ կանեն այդ կարևորագույն գործը, և իրենց այդքան անզավակ չեն զգա։

Երկրորդը․ ուժասպառ, դուխաթափ մի եղեք։ Տեսե՛ք՝ որքան գործ կա անելու շուրջ բոլորս։  Աշխարհի մասին Ֆեյսբուքով մի դատեք, Ֆեյսբուքներից դուրս եկեք, Նիկոլին այդտեղ միայնակ թողեք։ Ձեր աղմուկն է իրեն սնուցում։ Իր անունն անընդհատ տալով՝ իրեն ակտիվ եք պահում, շրջանառում եք։

Հեռու չգնանք․ շուրջբոլորս անելու անվերջ բան կա։ Ա՞ղբ է թափած՝ հավաքեք։ Պա՞տն է քանդված՝ սարքեք։ Ծա՞ռն է չորանում՝ ջրե՛ք։ Ուտելիքի ավելցու՞կ ունեք, իսկ կողքինդ սովա՞ծ է՝ կիսվե՛ք։ Անպայման չէ պատերազմը, որ կարիքավորների համար փողոցներում հագուստեղեն հավաքեք․ շարունակենք ու փոխանցենք կարիքավորներին։ Մի՛ սպասեք՝ Նիկոլը, Սերժը կամ մյուսը պիտի անի։ Մի՛ մտեք Ֆեյսբուք՝ այդ մասին գրառում անելու․ պետք չէ լուսանկարել և հրապարակավ փակցնել թափած աղբը, ոչ էլ՝ Ձեզ, որ պուպուշն եք ու լավը, որ այդ աղբը հավաքեցիք։ Պարզապես մի՛ թափեք, իսկ եթե թափել եք, ապա հավաքե՛ք, ու մաքրության մեջ ապրեք։ Ձեզ նայեք, ու շուրջներդ․ տարաբնույթ աղբը վաղուց է թափված, բայց չեք նկատել, դրա հավեսը չեք ունեցել, գլոբալ հարցեր եք անընդհատ քննարկել ու ձեր փոքր տունը՝ ձեր երկիրը թափթփել եք։

Անցնենք մեր գործերի՝ աչքերիս առաջ ունենալով պատերազմից քաղված դասերը։ Յուրաքանչյուրդ, ով ունի աշխատանք, պարտականություններ՝ լիակատար կերպով վերադարձեք դրանց։ Ունեք պարտքե՞ր, տվե՛ք և ազատվեք, ու այլևս մի՛ ստանձնեք այն, ինչ չեք կարող կամ չեք պատրաստվում անել։ Խոստովանեք ձեր անկարողությունն այն հարցերում, որոնք բարձիթողի եք ենթարկել, և համեստ ապրեք․ արեք այն, ինչ կարող եք, և ոչ թե այն, ինչ ուզում եք։ Պաշտոններից հրաժարվել սովորեք։

Փորձեք դառնալ պիտանի․ Հայաստանում ու Արցախում հիմա այնքան կարիքավոր կա, այնքան հոգս, որ յուրաքանչյուրս այսօր կարող է մեր ազգին պիտանի լինել, ու անպայման չէ, որ պատերազմում․ պատերազմը շարունակվում է տնտեսության, կրթության և բարեկրթության, մշակույթի, սպորտի, հիվանդներին ու կարիքավորներին սատարելու, բազում այլ խիստ կարևոր ոլորտներում։

Նույնը վերաբերում է ՀՀ 17 քաղաքական կուսակցություններին, որոնք վերջապես միավորվել են, սակայն՝ դարձյալ իշխանության համար։ Հայաստանում ու Արցախում այսօր հաստատ կգտնվեն ոլորտային 17 խոշոր հիմնահարցեր, որոնց ամեն մեկով յուրաքանչյուրդ կարող է զբաղվել՝ փոխադարձ լրացնելով, համագործակցելով, հասարակությանն ապացուցելով ձեր իրական արժեքը։

Եվ երրորդը. վերջնականապես վերջ դնենք հայերիս՝ «ղարաբաղցի», «ապարանցի», «արտաշատցի», «սփյուռքահայ» և այլ տարածքային սկզբունքներով տարբերակմանը։ Բոլորս հայ ենք, և սա պատվաբեր է այնքանով, որքանով յուրաքանչյուրն իրեն արժանի է պահում։ Արցախցիներին չասենք՝ «գնացեք Արցախ», «մնացեք Հայաստանում»։ Ասենք․ սա է ձեր տունը, և փորձենք տալ այն ամենն, ինչի կարիքն ունեն։ Փոխօգնությունը, և ոչ թե փոխատելությունը դարձնենք, վերադարձնենք մեր ազգային մշակույթը։ Եթե չէ, ապա չմեղադրենք թուրքերին, ազերիներին և այլոց մեր սեփական հիմարության և ողբերգության մեջ։

Շարունակելի է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սև հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը». Aravot.am

Հաջորդ գրառումը

Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական