Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդում նրան դիմավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, սակայն փախնախագահին և նրա կնոջը չի ուղեկցել Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Վենսի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեսղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Ջեյ Դի Վենսին և նրա կնոջը իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք չի ուղեկցել։ Նրանց է միացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։


Վենսը չի մտել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Հուշամատյանը թանգարանից բերվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղի, որտեղ էլ ԱՄՆ փոխնախագահը գրառում է արել մատյանում։

Ինչո՞ւ Վենսը տիկնոջ հետ մենակ գնաց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք նրան չուղեկցեց՝ անգամ ԿԳՄՍ նախարարը, որն արդեն եկել-հասել էր Ծիծեռնակաբերդի տարածք։ Հարցեր են առաջանում ու կասկածներ կամ գուցե համոզմունք՝ ՀՀ իշխանությունները, որ գրկաբաց սպասում են Թուրքիայի հետ սահմանը բացվելուն ու Ադրբեջանի հետ առևտուր անելուն, խուսափել են ուղեկցել Վենսին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որովհետև այդ քայլը Թուրքիան կդիտարկեր որպես ՀՀ իշխանությունների պաշտոնական մոտեցում ու պաշտոնական դիրքորոշում։
Իսկ հայտնի է, որ այս իշխանությունը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանսւթյան իրողությունը, և համոզված է, որ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորմանը»։
Էրդողանը չի կարող Վենսին նկատողություն անել, որ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, իսկ ՀՀ իշխանությունների առնչությամբ նույնն ասել չենք կարող։









