Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եպիսկոպոսաց ժողովն օրինական է՝ անկախ վայրից ու ձևաչափից

06/02/2026
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական հարաբերությունները և հավատացյալ–Եկեղեցի շփման կանոնակարգումն իրականացվում են ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, կանոնների և պատմական փորձառության վրա։

Ժողովների շարքում հատուկ տեղ ունեն այն մարմինները, որոնց կազմում բացառապես հոգևորականներ են ընդգրկված։ Այդպիսիք են՝ քահանայից, միաբանական ու եպիսկոպոսաց ժողովները։ Եպիսկոպոսաց ժողովը Հայոց Կաթողիկոսին առընթեր գործող կանոնական մարմին է, որի իրավասության շրջանակը ներառում է եկեղեցական կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտները՝ հոգևոր-կրոնական, կարգապահական, վարչական-կազմակերպչական, կրթական, քարոզչական, մշակութային, տնտեսական, կանոնական, ծիսական, միջեկեղեցական և այլն։ Ժողովի քննարկումներն ու որոշումները պարտադիր պետք է հիմնված լինեն Աստվածաշնչի, ընդունված կանոնների, եկեղեցական հայրերի ուսուցումների և սրբազան ավանդության վրա։

Ժողովը հրավիրում և նախագահում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Օրակարգի կազմումը նրա իրավասության ներքո է, սակայն ժողովական յուրաքանչյուր եպիսկոպոս ունի հարց առաջադրելու իրավունք, որն ընդունվում կամ մերժվում է մեծամասնության քվեով։ Ձայնի իրավունք ունեն միայն ժողովին մասնակից եպիսկոպոսները։ Գործող կանոնադրական կարգավորումների համաձայն՝ ժողովի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ (քվեների հավասարության պարագայում նախագահողի ձայնը գերակշիռ է) և ներկայացվում են Հայոց Կաթողիկոսին՝ հաստատման և գործադրման համար։

Եպիսկոպոսաց ժողովների կանոնական վավերականությունը պայմանավորված չէ ո՛չ դրանց գումարման աշխարհագրական վայրով, ո՛չ ժամանակային հանգամանքներով և ո՛չ էլ գումարման ձևաչափով։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ ժողովները տարբեր դարաշրջաններում հրավիրվել են տարբեր վայրերում, բազմազան ձևաչափերով՝ ելնելով հաղորդակցության, անվտանգային, քաղաքական կամ տեխնիկական հնարավորություններից։ Հայոց Եկեղեցու պատմության մեջ կարելի է պայմանականորեն տարբերակել եպիսկոպոսաց ժողովների մի քանի տեսակ՝ ըստ մասնակցության ընդգրկման շրջանակի՝ սկսած համաեկեղեցական ներկայացուցչական կազմից մինչև սահմանափակ տարածքային ժողովներ, ինչպես նաև ժողովի օրակարգում ներառված քննարկվելիք հարցերի բովանդակությամբ։ Ըստ այսմ՝

ա․ Ժողով, որին մասնակցում են Հայոց Եկեղեցու՝ այդ պահին գոյություն ունեցող նվիրապետական բոլոր աթոռների ներկայացուցիչ եպիսկոպոսները․

բ․ Ժողով, որին մասնակցում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության և ի հոգևորս նրան ենթակա Երուսաղեմի և

Կ․ Պոլսի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչ եպիսկոպոսները․

գ․ Ժողով, որին մասնակցում են Հայաստանի և հետխորհրդային որոշ երկրների թեմերի առաջնորդ եպիսկոպոսները․

դ․ Ժողով, որին մասնակցում են միայն Հայաստանի թեմերի առաջնորդ եպիսկոպոսները։

Մասնակցության հիմնական և նախընտրելի ձևը ի մի հավաքվելն է, սակայն ինչպես համաքրիստոնեական, այնպես և հայոց եկեղեցական ավանդույթում ընդունված է եղել նաև հեռակա մասնակցությունը կամ համակցված ձևաչափը։ Այս երևույթը հիմնավորված է թե՛ վաղ Եկեղեցու փորձառությամբ, թե՛ հետագա դարերի ավանդույթներով։ Առաքելական շրջանից ի վեր եկեղեցական հեղինակավոր գործիչներն իրենց դիրքորոշումները փոխանցել են նամակագրությամբ՝ գտնվելով բանտում, աքսորում կամ հարկադիր մեկուսացման պայմաններում։ Նման գրավոր վկայությունները գործնականում ունեցել են ժողովական ձայնի և իրավական դիրքորոշման արժեք։

Հեռակա մասնակցության կամ գրավոր համաձայնության փորձառությունն օտար չէ նաև հայ եկեղեցական իրականությանը։ Միջնադարյան պատմական աղբյուրները վկայում են, որ ազգային ու եկեղեցական նշանակության ժողովների ընթացքում ոչ բոլոր եպիսկոպոսները և վարդապետներն են կարողացել անձնապես ներկայանալ՝ ճանապարհային, ռազմաքաղաքական կամ այլ առարկայական (օբյեկտիվ) խոչընդոտների պատճառով։ Այդ դեպքերում կիրառվել է նախապես տրված գրավոր համաձայնության կամ ներկայացուցչության տարբերակը, որը լիարժեք ընդունվել է ժողովի կողմից։ Օրինակ՝ 1441 թ․ Ազգային-եկեղեցական ժողովի մասնակիցների անունները հիշատակելիս Թովմա Մեծոփեցի պատմիչը գրում է․ «Իսկ հեռաւոր վարդապետներն ու եպիսկոպոսները նամակով միաբանեցին մեզ հետ»։

Այս շարակարգում ակնհայտ է, որ ժողովի գումարման ձևաչափը որոշվում է ոչ թե ձևականորեն, այլ՝ նպատակահարմարության, իրագործելիության և արդյունավետության սկզբունքներով։ Եթե ժողովը հրավիրողը, որպես կանոնական լիազորություն ունեցող անձ, սահմանում է համակցված կամ հեռավար մասնակցության ձևաչափ, ապա նման ժողովը չի կորցնում ո՛չ իր պատմական նշանակությունը, ո՛չ էլ ընդունված որոշումների կանոնական ուժը։ Հակառակը պնդողներին խորհուրդ կտանք ընթերցել ՀՀ ազգային ժողովի կանոնակարգի 60-րդ հոդվածի 5-րդ կետը, որը սահմանում է՝ ինչպես պետք է քվեարկի բացակա պատգամավորը։ Այս նույն գործիքակազմը շատ ավելի վաղ՝ դարեր շարունակ գործել և կանոնական է համարվել Հայոց Եկեղեցում։

Եկեղեցին, որպես աստվածահիմն հաստատություն, միաժամանակ ունի պատմական շարունակականություն և կենդանի զարգացում։ Նրա ժողովական համակարգը դարերի ընթացքում պահպանել է իր էությունը՝ միաժամանակ հարմարվելով ժամանակի պայմաններին, առանց խաթարելու հավատքի, դավանության և սրբազան ավանդության անփոփոխ հիմքերը։

Տեր Արարատ քահանա Պողոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստյոպան ու Արամայիսը դատական հայց են ներկայացրել եկեղեցու դեմ

Հաջորդ գրառումը

Մահափորձ է իրականացվել ՌԴ ՊՆ գեներալի դեմ. նա հոսպիտալացվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մահափորձ է իրականացվել ՌԴ ՊՆ գեներալի դեմ. նա հոսպիտալացվել է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական