Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարգալոյծը եկեղեցականօրէն մեռեալ է, իսկ մեռելոց յարութիւնն իմ կարողութենէն վեր է. Խրիմյան Հայրիկ

30/01/2026
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեր Արարատ քահանա Պողոսյանը հրապարակում է արել.

«Կարգալոյծը եկեղեցականօրէն մեռեալ է, իսկ մեռելոց յարութիւնն իմ կարողութենէն վեր է» (Տ․ Տ․ Մկրտիչ Ա Խրիմյան)

Կաթողիկոսի, պատրիարքի կամ պապի կողմից եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը քրիստոնեական եկեղեցական իրավունքի և պատմական ավանդության տեսանկյունից արտառոց երևույթ չէ, այլ՝ եկեղեցական գերագույն իշխանության անբաժանելի և հիմնարար լիազորություններից մեկը։ Երբ եպիսկոպոսը խախտում է եկեղեցական կանոնները, հանդես է գալիս եկեղեցական կարգի դեմ, թույլ է տալիս բարոյական կամ կանոնական ակնհայտ խախտումներ, խաթարում է Եկեղեցու միասնությունը՝ ձևավորելով հերձված, եկեղեցական գերագույն իշխանությունը ներկայացնող նվիրապետը լիազորված է նրան կարգալույծ հռչակելու, բանադրելու, պաշտոնից հեռացնելու և անհրաժեշտության դեպքում՝ աշխարհականների շարքին դասելու։

Արևմտյան Եկեղեցու՝ մասնավորապես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքում այս սկզբունքը հստակ արձանագրված է։ Դեռևս միջնադարում ձևակերպված “Dictatus Papae” փաստաթուղթը բաց բնագրով հանգամանալից արձանագրում է, որ միայն պապը կարող է նշանակել և պաշտոնանկ/կարգալույծ անել եպիսկոպոսին։ Ժամանակակից Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքն այս իրավասությունը պահպանում է նույն բովանդակությամբ՝ ամրագրելով, որ կանոնական խախտումների, անհնազանդության կամ հակականոնական գործողությունների դեպքում պապը և Սուրբ Աթոռը կարող են եպիսկոպոսին կարգալույծ անել, բանադրել կամ պաշտոնից հեռացնել։

Եկեղեցական նորագույն պատմության մեջ բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ են պապական իշխանությամբ ենթարկվել նման պատժամիջոցների, ինչը փաստում է, որ տվյալ իրավասությունը ոչ միայն տեսական է, այլ՝ գործնականում կիրառվող լիազորություն։

Արևելյան եկեղեցիներում՝ ուղղափառ և առաքելական ավանդույթներում, գործում է նույն սկզբունքը՝ հիմնականում ժողովական ընթացակարգով և գերագույն գահակալի առաջնորդությամբ։ Տիեզերական և տեղական ժողովների պատմությունը լի է օրինակներով, երբ պատրիարքներ և եպիսկոպոսներ են կարգալույծ արվել, բանադրվել, կախակայվել, փիլոնազրկվել կամ հեռացվել պաշտոնից՝ եկեղեցական կանոնների խախտման, հերետիկոսության, հերձվածի, անհնազանդության կամ Եկեղեցու միասնությանը վնաս հասցնելու պատճառով։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ավանդության մեջ Հայոց կաթողիկոսը հոգևոր բարձրագույն իշխանության կրողն է՝ Նվիրապետը, որը հրավիրում և նախագահում է Ազգային-եկեղեցական, Գերագույն հոգևոր խորհրդի, եպիսկոպոսաց և այլ ժողովները։ Հայ եկեղեցական իրավական և պատմական փորձառությունը հստակ վկայում է, որ Հայոց կաթողիկոսն ունի լիարժեք իրավասություն՝ ընդառաջ ժողովական մարմնի առաջարկի կարգալույծ հռչակելու հոգևորականներին, այդ թվում՝ եպիսկոպոսներին, եթե նրանք խախտել են եկեղեցական կանոնները, հանդես են եկել եկեղեցական կարգերի դեմ կամ վտանգել են Եկեղեցու միասնությունն ու կարգապահությունը։

Հայ Եկեղեցու պատմության մեջ արձանագրված են բազմաթիվ պատմական օրինակներ, երբ Հայոց կաթողիկոսները կարգալույծ են հռչակել, բանադրել կամ պաշտոնից հեռացրել են եպիսկոպոսների, ինչն ամբողջությամբ համահունչ է համաքրիստոնեական և համաեկեղեցական իրավական տրամաբանությանը և դրա որոշակի դրսևորումն է Հայ Եկեղեցու պատմության մեջ։

Ուստի, եկեղեցական իրավունքի, պատմական նախադեպերի և համաքրիստոնեական ավանդության ամբողջական դիտարկումը միանշանակ հաստատում է, որ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը կաթողիկոսական, պատրիարքական կամ պապական իշխանության էական և անբաժանելի մասն է։ Այդ իրավասությունը բխում է ոչ թե անձնական կամ քաղաքական կամքից, այլ Եկեղեցու ներքին կանոնական համակարգից, որը նպատակ ունի պահպանելու Եկեղեցու կարգը, միասնությունը, հավատքի անաղարտությունն ու եկեղեցական ծառայության բարոյական և կանոնական բարձր չափանիշները։

Հ․Գ․

Հայոց կաթողիկոսների կողմից կարգալույծ հռչակված եպիսկոպոսների համառոտ ցանկ․

Խոսրով եպիսկոպոս Անձևացի (10-րդ դար) — բանադրվել է Տ․ Տ․ Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի կողմից։

Նիկոլ եպիսկոպոս Թորոսովիչ (17-րդ դար) — բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Ս․ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի կողմից։

Օնոփրիոս եպիսկոպոս Երևանցի (17-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։

Հովհան արքեպիսկոպոս Ամդեցի (18-րդ դար) — բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից։

Աշոտ արքեպիսկոպոս Շախյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից։

Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյան (20-րդ դար) — մի քանի տարով կախակայվել և փիլոնազրկվել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Խոսրով եպիսկոպոս Էմիրզեյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Վահան եպիսկոպոս Տերյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Պարգև եպիսկոպոս Գևորգյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Վազգեն եպիսկոպոս Օհանյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

 Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան (21-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

 Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյան (21-րդ դար) — իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

 Ասողիկ արքեպիսկոպոս Արիստակեսյան (21-րդ դար) — իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

 Գևորգ եպիսկոպոս Սարոյան (21-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԽԽՎ ընդունել է բանաձև, որով կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել երկրում պահվող բոլոր հայերին

Հաջորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն

30/04/2026
Հաջորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական