Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 29-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որից չի զեկուցվում 15-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– Աշխատանքային օրը տեղափոխելու մասին,
– Մարզիկներ Դանիել Մելիքի Աղբալյանին, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին, Վադիմ Արսենի Հարությունյանին և Վահան Վարդանի Բիչախչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
– Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին,
– «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի շրջանակներում նախատեսված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագրի (No. AA-012710)» ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին և այլ հարցեր։




