2017 թվականին Երևանի թիվ 147 դպրոցն անվանակոչվեց այս դպրոցի սան, քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով։
Շուտով կլրանա քառօրյա պատերազմի 10 տարին։ Այդ օրերին Արցախում զոհված տղաների սխրանքի մասին դեռ պատմում են, հիշում են, հպարտանում են։ Ռոբերտ Աբաջյանի կյանքի վերջին վայրկյանների ձայնագրությունը պահպանվել է։ Նա ռադիոկապով ասել է հրամանատարին՝ պարոն գնդապետ դիրքը պահեք։ Խնդրում եմ Ձեզ, բոլորին փոխանցեք՝ էս դիրքը հանձնողի… ու քաշել է նռնակի ձգանը, զոհվել՝ իր հետ տանելով նաև թշնամու զինվորներին, որոնք հարձակվել էին Մարտակերտի դիրքի վրա։
Ռոբերտ Աբաջյանն այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էր. նա գիտակցաբար դիմել է ինքնազոհության՝ փրկելով հայկական դիրքը։
Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցի բակում կանգնեցվել է Հերոսի բրոնզաձույլ արձանը։
Քանդակի հեղինակն է Վահագն Պապոյանը։



