Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բեմն ուժեղներինն է». Գայանե Գեղամյանի հոբելյանական համերգն էր

ԱԶԳ
30/01/2026
- 30 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
78
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օպերային երգչուհի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողություն ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Մովսես Խորենացու մեդալակիր Գայանե Պարույրի Գեղամյանի հոբելյանական համերգը, կարելի է ասել, երգչուհու նախկին եւ ներկա սաների (թեեւ այս դեպքում նախկիններ չկան) ընծան էր իրենց դասախոսին, որի տված դասերի, հոգատարության, նաեւ խստության շնորհիվ իրենք իրենց ոլորտում հաջողությունների են հասել, շատերը՝ աշխարհի ամենահայտնի բեմերին:

Համառոտ՝ հոբելյարի մասին. Կ. Սարաջեւի անվ. երաժշտական դպրոցում, ապա եւ  Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանում ուսանելուց հետո Գ. Գեղամյանը 1982-1988թ.թ. սովորել է Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժնում՝ պրոֆեսոր Ա. Մ. Սարաջեւայի դասարանում: 1993-2013 թ.թ. եղել է Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, գլխավոր դերերգերով հանդես եկել Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա», Ռ. Լեոնկավալլոյի «Պայացներ»,  Ջ. Վերդիի «Պարահանդես դիմակահանդես», «Տրուբադուր», «Աիդա», Ջ. Պուչինիի «Չիո-Չիո սան», Վ.Ա. Մոցարտի «Դոն Ժուան», Ջ. Գերշվինի «Պորգի եւ Բես» եւ այլ օպերաներում: Մենահամերգներ է ունեցել հայաստանյան բեմերին եւ արտերկրում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Կորեայում, Սերբիայում, Իտալիայում, Ռուսաստանում, այլուր: 1993-ից Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում վարում է մասնագիտական դասարան: Ընդգրկվել է հեղինակավոր միջազգային մրցույթների ժյուրիների կազմում: Հեղինակել է իր դասախոսի՝ պրոֆ. Ա. Մ. Սարաջեւայի կյաքին եւ գործունեությանը, ինչպես նաեւ վերջինիս վոկալ մեթոդիկային նվիրված աշխատություններ, մի շարք այլ գրքեր: Գ. Գեղամյանի սաներն են Հրաչուհի Բասենցը, Պերճ Քարազյանը, Գոհար Ազիզյանը, Լուսինե Ղազարյանը, Արտավազդ Զաքարյանը, Նարինե Մելիտոնյանը, Հասմիկ Թորոսյանը, Ռիմա Խաչատրյանը, Արմինե Շախնազարյանը, Մերի Մկրտչյանը, Լուսինե Մակարյանը, այլք:

Ամեն ուսուցիչ հպարտանում է իր «ցանած սերմերի» տված հունձքով: Գ. Գեղամյանը, այս առումով, հպարտանալու շատ առիթներ ունի: Իրեն աշակերտած բազմաթիվ երգիչ-երգչուհիներ մեծ հաջողությունների են հասել եւ շարունակում են գրավել մեծ բեմերը:

Նրա սաներն իրենց դասախոսի հոբելյանական համերգին իսպանական երգերի մի ընտրյալ «փունջ» բեմադրեցին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տան բեմին, եւ ելույթ ունեցողների մեջ էր Հրաչուհի Բասենցը: Նա փայլուն հաջողությունների իր շրջանն է ապրում արդեն երկար ժամանակ, եւ այս ընթացքում դարձյալ ամրապինդ կապված է իր վարպետին՝ թե՛ որպես սան, թե՛ որպես բարեկամուհի: Գ. Գեղամյանը, ոնց նկատել եմ, շարունակում է մնալ Հրաչուհու կարեւոր խորհրդատուն, ուղղորդողը, ոգեւորողը: Եվ զարմանալի չէր, որ երգչուհին պոկվել-եկել էր Եվրոպայից՝ իր Գայանե Պարույրովնայի հոբելյանական համերգին հանդես գալու համար: Նաեւ անկեղծ, սիրահույզ խոսք հնչեցրեց բեմից. «Դու՛ք, հենց դո՛ւք եք իմ ձայնը հղկողը, հսկողն ու ուղղություն տվողը եւ վաղու՜ց արդեն ոչ միայն ձայնի ու մասնագիտական ճանապարհի խորհրդատուն, այլեւ կյանքի ավագ ընկերը, «կոնսերվատորիայի իմ մայրը»: Մայր՝ բառիս բուն իմաստով՝ տվող, կերտող, սիրող, միեւնույն ժամանակ՝ խիստ ու պահանջկոտ: Ձեզ սիրում են, ձեզ հարգում են, ձեզ երախտապարտ են… Դասախոսությունն ամենաբարդ եւ ամենապատասխանատու արվեստներից է, ես կասեի՝ մարտարվեստ է, եւ այն միայն ուժեղների համար է: Բեմն ուժեղներինն է, եւ հենց ձեր խստությունն ու պահանջկոտությունն են, որ մեզ դարձնում են բեմի մարդիկ, որովհետեւ բեմը զուտ զգացմունքների եւ գեղեցիկ ձայնի ցուցադրության հարթակ չէ: Այն մարտադաշտ է, պիտի հաղթես ինքդ քեզ եւ հետո՝ մնացյալը: Դուք տարիներ շարունակ ոչ միայն ձայնամշակմամբ եք զբաղվել, այլ նաեւ կերտել ու փոխանցել եք վարպետություն, ինքնավստահություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ: Ձայնը չի ծնվում միայն շնչից, այն նաեւ ցավի, սիրո ապրումների փոխանցողն է, եւ դուք սովորեցրել եք ցանկացած իրավիճակում մնալ պրոֆեսիոնալ եւ հուսալի արտիստ…»:

Համերգին հնչած իսպանական սարսուելաները մշակել եւ գործիքավորել էր մաեստրո Սեդրակ Երկանյանը: Նրա եւ Գայանե Գեղամյանի ստեղծագործական ու մարդկային համագործակցություն-բարեկամությունը քառորդ դարի պատմություն ունի: Պատահական չէր, որ երգչուհու հոբելյանական համերգի զգալի մասն անցավ Ս. Երկանյանի ղեկավարած՝ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի նվագակցությամբ: Մաեստրոն էլ մինչ դիրիժորական վահանակին մոտենալը շնորհավորական խոսք հղեց երգչուհուն, մարդուն, ընկերոջը:
Համերգը վարում էր երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:

«Տաղարան»-ի, ինչպես նաեւ դաշնակահարներ Աննա Ճուղուրյանի, Իզաբելլա Շախսուվարյանի նվագակցությամբ հանդես եկան Լուսինե Մակարյանը, Լուիզա Գրիգորյանը, Տատյանա Հմայակյանը, Սյուզաննա Ավետիքյանը, Հովհաննես Օրդանյանը, Մարգարիտա Սարգսյանը, Արփինե Աղջոյանը, Գուրգեն Պողոսյանն ու Եվա Գեւորգյանը:

Լուսինե Մակարյանը Գ. Գեղամյանի դպրոցն անցած լավագույն սաներից է: Նա ներկայումս Ալ. Սպենդիարյանի անվ. օպերային թատրոնի երգչուհին է, բազմաթիվ դերերգեր, այդ թվում՝ գլխավոր, արդեն իրեն են վստահել: Երիտասարդ երգչուհին այս համերգին կատարեց Ջ. Վերդիի «Սիցիլիական երեկո» օպերայից «Ելենայի բոլերոն»-ը: Լուիզա Գրիգորյանը կատարեց Պաբլո Լունայի «Հրեա տղան» սարսուելայից «Իսպանիայից եմ գալիս» երգը, իսկ Տատյանա Հմայակյանը՝ Միգել Սանդովալի «Առանց քո սիրո» երգը: Հիշատակելի է Գուրգեն Պողոսյանի բեմելույթը եւս. այս խոստումնալից երիտասարդն արդեն տարբեր բեմերում հանդես գալու լուրջ փորձ է կուտակել եւ երկար ճանապարհ ունի առջեւում՝ արվեստում է՛լ առավել հաստատվելու համար: Հովհաննես Օրդանյանի անչափ գեղեցիկ ձայնը հայտնություն էր ներկաներից շատերի համար. ձայնի մշակվածության աստիճանը եւ կատարողական արվեստի ցուցադրած մակարդակը մեծապես իր դասախոսի հաղորդած դասերի արդյունքն են:

Սյուզաննա Ավետիքյանի մարմնավորած կերպարը հիշվեց ցայտուն կանացիությամբ, անբռնազբոսությամբ: Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայից «Գնչուական երգ»-ը կատարելիս, հատկապես, պետք է համոզիչ լինես. հանրածանոթ հերոսուհու բազում կերպավորումներին ծանոթ հանդիսականին Գ. Գեղամյանի սանուհին համոզեց, դուր եկավ ունկնդիրներին:

Մի առանձին վերաբերմունքով եմ գրում Մարգարիտա Սարգսյանի մասին: Նրա ընթացքին վաղուց եմ հետեւում՝ սկսած Գ. Գեղամյանի դասարանային համերգներից մինչեւ այլ համերգների շրջանակներում իր բեմելույթները: Իր հաջողություններից, իմ տպավորությամբ, չի մեծամտանում, կիրթ է եւ բարեհամբույր, բեմին իր պահվածքը բնական է, գնալով վարպետանում է՝ հավասարակշռված, հետեւողականորեն…

Համերգի փայլուն դրվագներից մեկն էլ Եվա Գեւորգյանի ելույթն էր: Եվան «Տաղարան» համույթի երաժիշտն է, նվագում է կոնտրաբաս, բայց եւ հավասարապես տպավորիչ է նրա երգեցողությունը. դասեր է առել Գ. Գեղամյանից, եւ այդ ուսումնառության շնորհիվ է նաեւ, որ Եվան այսպես «տիրապետում» է իր ձայնին: Շատ արտիստիկ է, կանացի՝ իր նվագարանի կողքին եւ այն էլ՝ միաժամանակ երգելիս. այս կերպարն ուղղակի հմայիչ է, անմոռանալի:

Գայանե Գեղամյանի հոբելյանական երեկոն ավարտվեց իր եւ իր վաղեմի սանուհու Հրաչուհի Բասենցի զուգերգով:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Մելինե Մեսրոպյան. Հայկական հետքեր ճապոնական արխիվներում եւ նոր բացահայտումներ Դիանա Աբգարի մասին

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Մելինե Մեսրոպյան. Հայկական հետքեր ճապոնական արխիվներում եւ նոր բացահայտումներ Դիանա Աբգարի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական