Չեմ մեկնաբանի, չեմ ուզում մեկնաբանել. Ալեն Սիմոնյանը՝ փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանի բացման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կտրականապես հրաժարվեց խոսել հայ-թուրքական սահմանի բացման թեմայով։
Լրագրողները ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղեցին՝ հավաստի են արդյոք տեղեկությունները, որ փետրվարի 1-ից երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանը բացվելու է։
«Չեմ մեկնաբանի, չեմ ուզում մեկնաբանել։ Առանց մեկնաբանությունների»,- ասաց նա։
