Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՍամվելԿարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն

Հայաստանում առկա է մարդասիրության ճգնաժամ. Քննիչները, դատախազը շատ լավ իմանալով, որ Սամվել Կարապետյանը հիվանդանոցում է և բուժում է ստանում, որոշեցին ընդհատել բուժումն ու տանել քրեակատարողական հիմնարկ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի  պաշտպաններից Արամ Վարդևանյանը։

Սամվել Կարապետյանը քովիդ և երկկողմանի թոքաբորբ է տարել կալանավայրում։ Իսկ մինչ կալանավորվելը՝ նա  առողջական որևէ խնդիր չի ունեցել։

Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, ունեցավ համալիր բժշկական ստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս և պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որը ախտորոշվել է այսօր. հունվարի 13-ին լրագրողներին հայտնել էր Արամ Վարդևանյանը։

«Հանուն արդարության պետք է նշեմ, որ տեսնելով ոստիկաններին՝ Սամվել Կարապետյանն անջատեց սիստեմայի սարքն ու ասաց՝ գնացինք։ Սա խոսում է Սամվել Կարապետյանի տեսակի մասին։ Այս քրեական հետապնդումն ի վերջո դադարեցվելու է։ Իսկ Սամվել Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի, տեսնենք՝ քննիչներն ու դատախազն ինչ որոշում կկայացնեն»,– ասել է փաստաբանը։

Նշենք, որ դատարանի որոշմամբ գործարարի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու գրավ։ Վարդեւանյանը հայտնել է, որ 53 քննիչներից բաղկացած խումբն արդեն  22 հոգուց է կազմված։