Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Սամվել Կարապետյանին կրկին տանում են ԱԱԾ մեկուսարան՝ կալանքի

Բարերար Սամվել Կարապետյանին կրկին տանում են ԱԱԾ մեկուսարան՝ կալանքի։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, համաձայն լրատվամիջոցների, բեկանել է Սարգիս Պետրոսյանի՝ Սամվել Կարապետյանի կալանքը տնային կալանքով փոխելու որոշումը։

Հիշեցնենք, որ 2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:

Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում։