Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սկանդալային փաստաթուղթ․ Փաշինյանը «հույժ գաղտնի» որոշմամբ շուրջ 3 միլիարդ է բաժանել. նախարարն ստացել է 14 տարվա թոշակի չափ փող

14/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ «հույժ գաղտնի» փաստաթուղթ, որը ընտրություններից առաջ թաքցվում է հանրությունից։ Փաստաթուղթ, որը որևէ կապ չունի պետության անվտանգության հետ, սակայն դրա 8-րդ կետում նշվում է «հույժ գաղտնի»։

Խոսքը պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամի դուրսգրման մասին է, որը մեկ ստորագրությամբ ուղղվել է իշխանական վերնախավին, որպես պարգևատրում, եւ որը ստացել են 13-րդ աշխատավարձի հետ միասին։

Այս որոշումը կայացվել է համատարած թանկացումների, 80 հազար դրամ աշխատավարձով գոյատևող քաղաքացիների, 36 հազար դրամ թոշակ ստացող տատիկ-պապիկների և խորացող սոցիալական աղքատության պայմաններում։ Օրենքով ձևակերպված, սակայն բարոյապես անընդունելի այս գործընթացը իրականացվել է քաղաքացիների հարկերով՝ հենց քաղաքացիների հաշվին։

Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթով միլիոններ են ստացել գրեթե բոլոր առանցքային պետական մարմիններում՝ Ֆինանսների, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Ներքին գործերի, ԿԳՄՍ, Էկոնոմիկայի, ԲՏԱ նախարարություններում, ՊԵԿ-ում, Կադաստրում և այլ կառույցներում։

Պարգևատրվել են ոչ միայն նախարարներն ու փոխնախարարները, այլև վարչությունների և բաժինների ղեկավարները, իսկ որոշ դեպքերում՝ նախարարների խոսնակներն ու անգամ վարորդները։

Այսպես, բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։ Այսինքն՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեկ օրում ստացել են այնպիսի գումար, որը համարժեք է թոշակառուի 14 տարվա թոշակին կամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացու մոտ 8 տարվա աշխատավարձին։

Փաստաթուղթը «հույժ գաղտնի» է դարձվել, որպեսզի հանրությունը տեղեկացված չլինի, հարցեր չտա և չհամեմատի իշխանական վերնախավին բաժին հասած միլիոնները սեփական աշխատավարձերի ու թոշակների հետ։

Երբ 2026 թվականին իշխանությունը կրկին փորձի համոզել, թե աղքատությունը «քաղաքացիների գլխում է», արժե հիշել այս թվերը․ 3 միլիարդ դրամ՝ իշխանականներին, զրո դրամ՝ շարքային աշխատողին, զրո դրամ՝ թոշակառուին, զրո դրամ՝ պատերազմում զոհվածների ընտանիքներին և զրո դրամ՝ պատերազմում հաշմանդամություն ստացած զինվորներին։ Սա կարծիք չէ, սա փաստաթուղթ է, և սա արվել է քաղաքացիների հարկերով։

Լիա Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանում ցույցերի ժամանակ զոհվածների թիվը կարող է հասնել 20. 000-ի. Փահլավին հանդիպել է Վիտկոֆի հետ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ի բաժինը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74%-ն է, Հայաստանինը` 26%. «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» համատեղ հայտարարություն. ՀՀ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ի բաժինը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74%-ն է, Հայաստանինը` 26%. «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» համատեղ հայտարարություն. ՀՀ ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական