Կիրակի, 26 Հուլիս, 2026

Պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան, պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան. Ալեն Սիմոնյան

Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան, պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան. ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով, հրավեր չի եղել: «Բայց եթե այդ հրավերը լինի, ես դա կքննարկեմ»,- նշել է նա:

Սիմոնյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը «չի խոսում հակառուսության մասին»։

Նա համարում է, որ Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից։

«Ինչ վերաբերում է մնացածին՝ թողեք մեր քաղաքական նպատակահարմարության վրա»,- հավելեց ԱԺ նախագահը։