Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան». վերլուծություն

24/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու կատարած այցի մասին մեղրածոր պատմություններ են պատմում, մինչդեռ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ներկայացնում է բուն, իրակական իրականություները, Ադրբեջանի «փափուկ ուժի» նպատակները։

Տաթև Հայրապետյանը գրում է.

Կարճ ու ամփոփ ներկայացնում եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ադրբեջանալեզու հրապարակումները, որոնք կօգնեն փաստական տեսնել Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա ռեժիմով գծվող զավթողական ծրագիրը:

❗️15․11․2025 — Azertag.az

«Արևմտյան Ադրբեջանի փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագծի պատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծման առաջարկ»

  • «Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ համայնքի իրավական հանձնաժողովի կազմում՝ Արևմտյան Ադրբեջանից փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագիծ պատրաստելու համար։ Նախագիծը պետք է ներկայացվի Միլլի Մեջլիսին։ Հայտարարությունն արվել է «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության պայմաններում» գիտաժողովում»։

❗️15․11․2025 — Azertag.az

«Արդարադատության ակադեմիայի ռեկտոր․ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան լիովին հնարավոր է»

  • «Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Շահին Ալիևը հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանից տեղահանվածների վերադարձը Հայաստան «լիովին հնարավոր է» միջազգային իրավունքի հիման վրա։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք»։

❗️18․11․2025 — Azertag.az

«Ակադեմիկոս․ Հայերի կողմից կեղծված տեղանունների վերականգնումը անհրաժեշտ է մայրենիի և ադրբեջանական ինքնության համար»

  • «Ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ հայերի կողմից «կեղծված» տեղանունների վերականգնումը՝ Արևմտյան Ադրբեջանում և Ղարաբաղում, կարևոր է ոչ միայն լեզվի, այլև Ադրբեջանի «ազգային ինքնության» տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ Ալիևի 80-ամյակին նվիրված ելույթում առաջ քաշված հանձնարարությունները կդառնան գիտական աշխատանքների հիմնական ուղղությունները։ Մանրամասն նշվել է, որ 2026–2030 թթ․ ինստիտուտը նախատեսում է հրապարակել մի շարք հիմնարար գրքեր՝ «Ադրբեջանի պատմական աշխարհագրություն», «Ադրբեջանի պատմական ատլաս», «Փաստարկներ Արևմտյան Ադրբեջանի մասին» և այլն՝ ընդգծելով պատմաքաղաքական ծրագրավորված մոտեցումը»։

❗️20․11․2025 — Azertag.az

«Նախագահի պատմական ելույթը ԳԱԱ-ի 80-ամյակին․ ժամանակակից պատմագիտական հետազոտությունների ուղեցույց»

  • «Իլհամ Ալիևը ԳԱԱ-ի 80-ամյա միջոցառմանը ներկայացրել է նոր առաջադրանքներ պատմագիտական հետազոտությունների համար՝ առանձնահատուկ շեշտադրելով Արևմտյան Ադրբեջանի պատմության, պետականության պատմության, քարտեզագրության և էթնոլոգիայի «նոր ուղղությունները»։ Ինստիտուտի տնօրեն Կարիմ Շուքուրովը նշել է, որ այս ելույթը տարբերվում է նախորդ տարիների ելույթներից, քանի որ այն արվում է «տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»։ Նշվում է, որ ողջ գիտական համակարգը վերակազմվում է՝ նոր քարոզչական «պատմագրության» հիման վրա»։

❕❗️Օրեր առաջ հոդված էի գրել՝ ներկայացնելով, որ նոյեմբերի 3-ի Ալիևի ելույթից հետո, երբ դիտարկում ես ադրբեջանական մամուլը, տպավորություն է, որ Հայաստան անունով պետություն իրենց հարևանությամբ պարզապես չկա։ Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինով, որը կեղծ է, չի դիմանում որևէ պատմական քննության, չունի աշխարհագրական կամ քաղաքական որևէ հիմնավորում, բայց ունի հեռուն գնացող վտանգավոր ծրագրեր։

Այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնի հանդիպումից ընդամենը երեք ամիս անց, սա ցույց է տալիս՝ Ալիևը իրեն զգում է անպատիժ, նա գիտի ՀՀ ներկայիս իշխանությունները այս վտանգավոր միտումը չեզոքացնելու համար ոչ մի քայլ չեն անելու։ Սա լուրջ վտանգ է բոլորիս համար, երբ այս գործողությանը հստակ քաղաքական գնահատական չի տրվում, հետո ստիպված ենք լինելու ռեսուրս ծախսել սրան հակադարձելու համար։ Մինչդեռ այս ամենը կարելի է ուղղել հենց Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի ղեկավարության դեմ։ Սա կոնկրետ զավթողական ծրագիր է, պատերազմի պլան, որը սպառնալիք է՝ ողջ տարածաշրջանի համար։ Ափսոս է մեր ժամանակը, ափսոս է ԱՄՆ միջնորդությունը, ափսոս է մեր երկիրը․․․

Ես իրապես չգիտեմ էլ ինչպես բացատրեմ, որ սա լուրջ ռիսկ է մեր պետության համար և սրան մատների արանքով նայել չի կարելի։

Նախորդ գրառումը

Դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ. Լիդյայի ուղերձը՝ բանտից

Հաջորդ գրառումը

Հաղորդում դատախազությանը՝ Փաշինյանի կողմից Եկեղեցու և քաղաքացիների իրավունքների խախտման մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Նորություններ

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026
Հաջորդ գրառումը

Հաղորդում դատախազությանը՝ Փաշինյանի կողմից Եկեղեցու և քաղաքացիների իրավունքների խախտման մասին

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական