Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

12 տարեկան քրոջը գետը տարավ. գերդաստանից միայն ինքը փրկվեց. շատախցու հուշագրությունը

20/11/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վանի նահանգի Շատախ գավառի մասին ականատեսի վկայություններ  քիչ կան։

Արմատներով շատախցի Սուրեն Կասյանը 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել իր հոր՝ Սերոբ Քոսյանի ձեռագրերը՝ պատմություն Շատախի, շատախցիների, նրանց կենցաղավարության, ավանդույթների և ցեղասպանության, գաղթի ճամփեքի, հայրենազրկման մասին։

Սերոբ Քոսյանը 70 տարեկանում է սկսել գրել իր հուշերը հայրենի Շատախի մասին՝ ինչպես էին ապրում մինչև ցեղասպանությունը, ինչպես ամբողջ գերդաստանից միայն ինքն ու քույրը՝ 12-ամյա Արշալույսը, ողջ մնացին, բայց գաղթի ճանփեքով անցնելիս քույրը մնաց  Բերկրի գետի ալիքների մեջ։

16-ամյա Սերոբը մնաց մենակ, հասավ Արևելյան Հայաստան, ուժ գտավ իր մեջ, մեջքը շտկեց, ընտանիք կազմեց ու 70 տարեկանում որոշեց Շատախի պատմության մասին գրել,  վերհիշելով հայկական բնակավայրերը՝   նաև ձեռքով Շատախի քարտեզը գծեց։

Էլինա Միրզոյանը ուսումնասիրել է Սերոբ Քոսյանի ձեռագրերը ու դրանց հիման վրա կազմել «Նորահայտ» Շատախը. Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցու հուշագրությունը» գիրքը։

Գրքում զետեղված են պատմական լուսանկարներ, ինչպես նաև՝ Շատախի քարտեզը։ Հեղինակը  գրել է նաև Շատախի բարբառով, ինչի շնորհիվ մեզ թողել է 280-ից ավելի բարբառային բառ։

«Նորահայտ Շատախը. Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցու հուշագրությունը» գիրքը բացառիկ հուշագրություն է։ Այն ոչ միայն շատախցիների, այլև ցեղասպանված մի ամբողջ ժողովրդի պատմությունն է, որի ողբերգական էջերում վերակենդանացել են մեր մտավոր արժեքները, բարբառները, մշակույթը, ավանդույթները, իր հողի վրա ապրած հազարավոր գերդաստանների կիսատ մնացած ճակատագրերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը

17/11/2025
Նորություններ

Ուղիղ . Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են

16/11/2025
Տեսադարան

Հայաստանում առկա է ճգնաժամ, կան բանտարկված հոգեւորականներ. Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը. Ջոել Վելդկամպ

16/11/2025
Տեսադարան

Իրենց «շան լակոտներ» ասողին արձագանքողները 2 ամսով կալանավորվում են, իսկ «շան լակոտներ» ասողը հարկատուների հաշվին վայելում է կյանքը, քանի որ ԱԺ նախագահ է

14/11/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական