Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշնակ գյուղի «հանրագիտարանը»

ԱԶԳ
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
56
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վրեժ Սարուխանյանի «Աշնակ» գրքի շնորհանդեսն էր: Այն հարուստ եւ հետաքրքրական պատմություն ունեցող բնակավայրի ծավալուն տարեգրությունն է:

Մեղվի պես նա տուն առ տուն, գերդաստան առ գերդաստան, ճակատագիր առ ճակատագիր քաղել է պատմությունը մի բնակավայրի, որ թեեւ հին, շա՜տ հին ծագում ունի, սակայն իր կյանքի նոր շրջանը սկսել է Հայոց մեծ եղեռնից մազապուրծ սասունցիներով բնակեցվելուց հետո: Վրեժ Սարուխանյանն իր արձակով Սասունը ստիպմամբ լքած, տարագիր սասունցիների ճակատագրերի տարեգիրն է, էրգրի մասին կենդանի հուշերն ու պատումները գեղարվեստորեն արձանագրողը, Սասունը տեսած մարդկանց եւ նրանց՝ իրենց սերունդներին հաղորդած կարոտի կրողը, որ գրական բազում արձակ, նաեւ չափածո էջերի է վերածել՝ բարբառի տեղին ու համով-հոտով գործածմամբ, հայոց ավանդույթների եւ նիստուկացի, բարոյական կերտվածքի, հերոսականության, դիմակայման ուժի, վերապրելու, վերընձյուղվելու կամքի հոլովումներով: Նրա արձակում կերպարներն իրական-կենդանի են, գեղարվեստական հնարանքը երբեք հնարովի չէ, այլ զուտ գրողական լեզվի յուրատիպ արտահատություններով կուռ կառուցված: 20-րդ դարի առաջին, մինչ օրս անամոք ցավ պատճառող ողբերգական իրադարձությունների՝ մահվան, նախճիրի, հայրենազրկության ցավը, սակայն, հուսահատեցնող տոնայնությամբ չի նկարագրում, նրա հերոսները՝ կին թե տղամարդ, չկոտրվող, սասունցու ծուռ կողով, սասունցու արյան հիշողությամբ օժտված անհատներ են: Եվ այդ գրականությունը ստեղծողը, հե՛նց, պետք է լիներ այն հավաքորդը, որին վստահվեց Աշնակի՝ հանրագիտարանային նշանակություն ունեցող եւ բովանդակությամբ՝ հարուստ գիրք գրելու գործը: Մի քանի տարվա ջանադիր աշխատանքի արդյունքը եղավ «Աշնակ»-ը, որը օրերս Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում հանդիսությամբ ներկայացվեց հանրությանը: Դահլիճում էին աշնակցիներ, գրողներ, գրականագետներ, երգիչներ, հեղինակի գրչընկերները: Եղան գրականագիտական դիտարկումներ, հիմնավոր գնահատականներ, մանրապատումներ՝ սասունցիների նիստուկացից, ասմունք եւ երգեցողություն՝ սկսյալ ռոմանսից մինչեւ ժողովրդական, աշուղ-գուսանական երգեր:

Այդ գրքում մի էջ էլ նվիրված է իմ մորենական պապին՝ Սասունից տակավին մանուկ հասակում փախեփախ եղած եւ 1930-ականների վերջերին Աշնակի դպրոցի տնօրեն, տեղի հանրաճանաչ պարի անսամբլի առաջնապարող Հակոբ Հովհաննիսյանի կյանքին եւ գործին: 275-րդ էջին նրա երկու լուսանկարներն են եւ համառոտ կենսագրությունը:

Հպարտ եմ նախնիներովս, շնորհակալ եմ գրքի հեղինակին:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Աուտիզմով տառապող երեխաներին հոգեբանական աջակցության ճանապարհով

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Աուտիզմով տառապող երեխաներին հոգեբանական աջակցության ճանապարհով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական