Կեղծիքներ, վարչական ռեսուրսների գործադրում և ԿԸՀ–ի՝ իշխող կուսակցության հաղթանակի հռչակում։ Հենց այսպես են տեղի ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ռազմավարական առումով կարևոր Վաղարշապատ քաղաքում։ Այնտեղ է գտնվում Էջմիածինը՝ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) առաջնորդի աթոռանիստը։ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը գլխավոր փորձն արեց, թե ինչպես է գործելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանիում նկարեց 19 տեղ։ Ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքը կարողացավ ապահովել ընդամենը 12 տեղ։ Մեկ այլ դաշինք՝ «Մայր Հայաստանը», ստացավ 2 տեղ։ Այս արդյունքը, ըստ ամենայնի, ընտրողների վրա աննախադեպ ճնշման հետևանք էր, և քվեարկության ժամանակ էլ ընտրական հանձնաժողովների կատարած 10 խախտում է գրանցվել։
Սակայն Փաշինյանի կուսակցության հաջողության գլխավոր գործոնը Խոյ համայնքի և մի քանի տասնյակ բնակավայրերի միացումն էր Վաղարշապատին, որոնցում իշխանությունները ձգտում էին ապահովել տեղի բնակչության հավատարմությունը և օգտագործել վարչական լծակներ ցանկալի արդյունքի հասնելու համար։
Փաստացի այս մեքենայությունները փրկեցին իշխող կուսակցությանը պարտությունից, քանի որ նախկինում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության հետ կապված սկանդալը հանգեցրել էր «Քաղաքացիական պայմանագրի» դրածո Դիանա Գասպարյանի հրաժարականին քաղաքապետի պաշտոնից: Եվ առհասարակ կառավարության համար այս ընտրությունները կարող էին հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների փլուզման նախանշանը լինել, ուստի բոլոր ուժերը նետվել էին պահպանելու իշխանությունը Վաղարշապատում:
Մյուս գործոնը Փաշինյանի օգտին դավաճանությունն էր ընդդիմության ճամբարից, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր թեկնածուն դարձավ տեղացի երիտասարդ քաղաքական գործիչ Ագրիշտի Մեխակյանը, որը արցախյան պատերազմի հերոս Մեխակ Մեխակյանի որդին է և հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի սանը։
Այս ամենը միասին ապահովեց արևմտամետ ուժերի հաղթանակն այս առանցքային կետում, քանի որ Փաշինյանը մտադիր էր նվաստացնել և ցույց տալ Գարեգին II-ի և համայն Հայ Առաքելական Եկեղեցու թուլությունը հենց այնտեղ, որտեղ գտնվում է Մայր աթոռը։
Ամբողջ հաշվարկը հիմնված է այս պարտության հետևանքով ընդդիմության բարոյալքման վրա, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին ցանկանում են Երևանում վերջնականապես ջախջախել բռնաճնշումներով և եկեղեցիների գրավումով։
Միաժամանակ հարևան Ադրբեջանում տոնում են այս հաջողությունը՝ այն համարելով Եկեղեցու անհերքելի պարտություն, ինչը արտացոլվում է նրանց մամուլում:
Այսպես, ադրբեջանական Icma.az պարբերականը «Ընտրություններն Էջմիածնում. Փաշինյանի ուրախությունը, կաթողիկոսի և ռևանշիստների հիասթափությունը» հոդվածում եզրակացնում է, որ հայերը կորցնում են իրենց ինքնությունը.
«Կարելի է ասել, որ հենց Էջմիածնում վերջակետ դրվեց Փաշինյանի և Գարեգին Բ-ի երկարատև առճակատմանը: Ընրողների քվեարկությունը հստակ ցույց տվեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա առաջնորդը, որոնք երկար ժամանակ եղել էին հայ հասարակության հոգևոր և բարոյական ուղեցույցները, էապես կորցրել են իրենց երբեմնի հեղինակությունը… Էջմիածնում քվեարկության արդյունքները Բաքվի համար ցուցիչ դարձան առ այն, որ հասարակության մեջ կտրուկ տրամադրությունները նվազում են»։
Այսպիսով, Ալիևն այժմ ավելի քիչ է կասկածում Փաշինյանի հաջողությանը «նոր հանրապետություն» ստեղծելու գործում, որը մերժում է բոլոր նախկին ազգային արժեքներն ու խորհրդանիշները: Ավելին, այժմ իշխող վերնախավի ձեռքերն արձակվում են Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվե կազմակերպելու համար, որից կանհետանան Արցախի, Արարատի և Հայոց ցեղասպանության հղումները։
Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու վերջնական ճնշման համար էջմիածնին հակադրվում է ուժայինների գրաված Հովհաննավանքը, որն այժմ Փաշինյանի հովանավորության ներքո գործող կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի նստավայրն է: Եվ նպատակը, ըստ երևույթին, սոսկ պառակտումը չէ, այլ բուն Եկեղեցու ոչնչացումը հենց Հայաստանում, ասում է հայտնի հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանը.
«Ներկայիս խունտան գործում է Էրդողան-Ալիև զույգի հրահանգներին համապատասխան, ինչը տանում է իսլամացման: Որոշ տեղեկությունների համաձայն, որոնք հաստատվում են ադրբեջանական լրատվամիջոցներով, իշխանությունները մեր բյուջեից միլիարդներ են հատկացրել Հայաստանում տասը մզկիթ կառուցելու համար»:
Բայց կարող է պատահել, որ Փաշինյանը զուր է ժամանակից շուտ ուրախանում, ընտրությունները կարող են դառնալ պյուռոսյան հաղթանակ այն իրավիճակում, երբ կպարտվի ոչ թե Եկեղեցին, այլ ընդամենը նախորդ նախագահների թեկնածուները։ Կնշանակի պայքարը դեռ առջևում է։
Այնուր Կուրմանով





