Չորեքշաբթի, Նոյեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չորրորդ կարգի ցորենի շոուի դերակատարն Էկոնոմիակայի նախարարությունն էր. մինչև այսօր էլ շարունակում է մնալ շոուի մեջ. Բաբկեն Պիպոյան

12/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն օրինաչափ է համարում, որ Արցախի կորստից հետո Հայաստանին ցորենի նոր պաշարներ են անհրաժեշտ՝ Ռուսաստանից, Ղազախստանից կամ մեկ այլ երկրից։ Ըստ նրա՝ մեր պետությունն ազատ է ընտրություն կատարել՝ հատկապես որ պետությունից ցորեն ներկրել, և օրերս որոշակի խմբաքանակ ներմուծել է Ղազախստանից։ Ըստ նրա՝ ղազախական ցորենը երբեք էլ վատը չի եղել, այս տարի ևս այդ երկիրը բարձր դասի ցորենի զգալի պաշարներ ունի։

Ինչ վերաբերում է փաստին, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան առաքվել է 4-րդ կարգի ցորեն (ըստ մամուլում հրապարակումների՝ նույն  ինքն անասնակեր), Բաբկեն Պիպոյանն azg.am-ի հետ զրույցում նշեց՝ խնդիրը նրանում է, որ այս ամբողջ գործընթացն իրականացվել է իբրև քաղաքական PR ակցիա։

Անդրադառնալով պրակտիկային՝ արդյոք հայաստանցի պատվիրատուն նախապես տեղեկացնում է` իրեն ինչ կարգի ցորեն է պետք, այն է՝ գործարար Սամվել Ալեքսանյանը պե՞տք է տեղեկացրած լիներ, թե իրեն ինչ ցորեն է անհրաժեշտ, Պիպոյանը բացառեց, որ նախնական պայմանավորվածություն եղած չլինի։

Այդ դեպքում, եթե ներկրողը նշել է՝ ինչ կարգի ցորեն է ցանկանում, ինչո՞ւ է Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության կայքում տեղեկություն զետեղվել, որ միայն այս անգամ է Հայաստան 4-րդ կարգի ցորեն ուղարկվում, մյուս անգամ այլ ցորեն կուղարկվի։ Արդյոք չի ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանն ուղղակի անուն-ազգանուն է, որի միջոցով պետք է իրականացվեր Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման շոուն։ Եվ կարևոր չէ՝ այդ ցորենը պետքական է, թե ոչ. կարևորն Ադրբեջանից Հայաստան եկող «խաղաղության» առաջին բեռն է։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ինքը խոսեց ցորենի կարգի մասին։ Հայաստանը, բնականաբար, իր պարենային խնդիրներից ելնելով, տարատեսակ ցորեն է պատվիրելու՝ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կարգի։ Այլ հարց է, որ պարենային անվտանգությունը լուծելու գործընթացում մասնավորը որքան ներկայացված կլինի, որովհետև պետությունն ուղիղ չի ներկրելու. ուրիշ խաղացող կլինի, բայց պետությունն իր հաշվարկները կունենա»,- ասաց  մեր զրուցակիցը։

Նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք 4-րդ կարգի ցորեն Հայաստան առաքելը նշանակում է՝ կամ Հայաստանի կողմից պատվիրատուն չի նշել՝ ինչ կարգի ցորեն է ուզում, կամ նշել է, բայց ստացել է սննդի համար անպիտան ցորեն։ Արդյոք սա նաև նշանակում է, որ Ադրբեջանի տարածքով անցնելու դեպքում Հայաստանին չեն հարցրել և չեն հարցնելու՝ ի՞նչ ցորեն է պետք։ Այլ կերպ ասած՝ իրենց հայեցողությամբ՝ ինչ ուզեն՝ այն էլ կուղարկեն, մեզ «խելոք չպահենք»՝ ընդհանրապես չեն ուղարկի։

Բաբկեն Պիպոյանը նկատեց՝  Սամվել Ալեքսանյանին և բիզնեսին ներգրավվել-չներգրավվելու ցանկություն չունի, սակայն հարցը նույնիսկ բիզնեսի տիրույթում չէ։

«Ալեքսանյանն ինքն է որոշում՝ ինչ գնի, և որտեղ ինչ վաճառում են՝ այն էլ գնում է։ Ղազախստան այս պահին չորրորդ կարգի ցորեն է վաճառում՝ վաղը երրորդ կարգի կվաճառի, մյուս օրն էլ կարող է առաջին կարգի ցորեն վաճառել։ Հայաստանն էլ մի օր կուզի՝ կառնի չորրորդ, մի օր՝ երրորդ կարգի»,- ասաց նա։

Իսկ կարելի՞ է չորրորդ կարգի ցորեն առաքելու գործընթացը որակել որպես Հայաստանի նկատմամբ արհամարհանք և ստորացուցիչ վերաբերմունք։  Այլ կերպ ասած՝ հնարավո՞ր էր հայ հասարակության սպասումներն արդարացնելու համար գոնե առաջին խմբաքանակով բարձրակարգ ցորեն ուղարկել, ինչը, սակայն, չի արվել։ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ այստեղ նսեմացման մասին չարժե խոսել։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նքն էլ տպավորություն ունի, որ ՀՀ իշխանությունները չեն իմացել՝ չորրորդ կարգի ցորեն է գալու, այլապես նախապես չէին հայտարարի, թե էժան ցորեն ներկրելու դեպքում միգուցե հացի գինն էժանանա։ Պատշաճ տեղեկացվածության պարագայում  Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման ֆոնին ՀՀ իշխանություններն չէին շտապի սկսել նախընտրական PR ակցիա, և հիմա, որքան էլ փորձեն թաքցնել, ակնհայտ է, որ անակնկալի են եկել անասնակեր հանդիսացող ցորենի խմբաքանակից։

«Ո՞վ է ասել, որ Ղազախստանը չի կարող չորրորդ կարգի ցորեն վաճառել կամ այդ կարգի ցորեն Հայաստան ներմուծելը մեղք է։ Մեղքն այս ամբողջ պատմության մեջ հետևյալն է. քաղաքական շոու են անում, բայց կարևորագույն բաղադրիչներից չեն խոսում։ Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները ոչ թե չգիտեին, որ չորրորդ կարգի ցորեն է գալու, այլ պարզապես անակնկալի են եկել, որ ղազախական աղբյուրները ցորենի՝ չորրորդ կարգի լինելու մասին տեղեկությունն ընդհանուր բազայով տրամադրել են։ Այսինքն՝ ոչ թե անակնկալի են եկել, այլ անակնկալի են եկել այն արագությունից, որ պատասխանը չեն հասցրել մշակել, այսինքն՝ անակնկալի են եկել հասարակական արձագանքից

Թե չէ, ըստ էության, պատվիրատուն միշտ էլ գիտի՝ ինչ է պատվիրում, ինչ իրեն պետք է՝ այդ էլ պատվիրում է։ Ավելին ասեմ՝ նույն Սամվել Ալեքսանյանը կարող էր իր օղու արտադրության համար այդ ցորենը պատվիրած լիներ. չորրորդ կարգի ցորենից շատ հանգիստ սպիրտ են պատրաստում, եթե, իհարկե, այն բավարարում է որոշակի որակական չափորոշիչներին։

Ավելին՝ չորրորդ կարգը կարող է այնպիսի որակական ցուցանիշների համապատասխանել, որ հնարավոր լինի այլ կարգի ցորենի հետ բարելավել և անգամ պարենային արտադրանք ստանալ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանի տարածքով տեղափոխված ցորենի վատ որակն անակնկալի բերեց հայ հասարակությանը, և այդ սենսացիոն ալիքին ցավալիորեն ստորադասվեց ամենակարևորը՝ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը (Արցախի օրինակը աչքի առաջ ունենալով՝ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը կախված լինի Ադրբեջանի տարածքով ներկրվող ապրանքներից) մեր զրուցակիցը հավելեց՝ եթե ճանապարհների բացվելու և ցորենի գալու մասին հայտարարեր ՀՀ արտգործնախարարությունը, որևէ մեկն այդ հարցը չէր քննարկի։

«Բայց քանի որ այստեղ շոուի դերակատարն Էկոնոմիակայի նախարարությունն էր, մինչև այսօր էլ շարունակում է մնալ շոուի մեջ, հարցն ադրբեջանական ճանապարհների հետ է կապում։ Իրենք գործ անելու փոխարեն խոսում են, և երբ հարցադրում ես անում, միանգամից խուճապ է սկսվում։ Մեկ օր առաջ մեկը խոսում է, ասում է՝ ինքն այդ հացից կուտի (հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Պապոյանին հարցրել էր՝ գուցե Ադրբեջանից եկած ցորենը թունավորվա՞ծ է, ինչին նախարարը արձագանքել էր, որ ինքն առաջինը կուտի այդ ցորենի հացը՝ խմբ.)։ Հաջորդ օրն առանց պատշաճ պարզաբանումների չորրորդ կարգի ցորենը միանգամից հայտարարում են անասնակեր։

Եթե իշխանությունների խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման քարոզն էր, կարելի էր ուղղակի այդ քարոզն անել, ոչ թե PR ակցիա անել, որ շուտով ցորենը կէժանանա»,- ամփոփեց Բաբկեն Պիպոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է

Հաջորդ գրառումը

Գործարար Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 12.11.2025

12/11/2025
Նորություններ

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե Դավթյան

12/11/2025
Նորություններ

Գործարար Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում

12/11/2025
Նորություններ

Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է

12/11/2025
Հաջորդ գրառումը

Գործարար Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական