Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտնել է, որ մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել վերջինիս և գողացել նրա հեռախոսը:
«Քիչ առաջ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը (ըստ Արթուրի՝ հարձակվող բանդան եղել են տարածքի սեփականատերերը) Արթուր Չախոյանը դիմել է ոստիկանութուն, սակայն ոստիկանության կողմից ԶՐՈ արձագանք։ Դեպքի վայրում ոչ մի իրավապահ չի արձագանքում: Հիմա Արթուրը ստիպված ուղևորվում է ոստիկանություն», – հայտնում է ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչը: