Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ ոք չի կարող ասել՝ Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե ոչ, բայց անմեղության կանխավարկածը ոտնահարվում է ՔՊ-ի կողմից. պատգամավոր

20/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքապետարանի ներսում շատ պայթունավտանգ իրավիճակ է, Վարդան Ղուկասյանի կողմնակիցները փակել են մուտքը. հենց սկզբից ինձ թույլ չտվեցին ներս մտնել և պարոն Ղուկասյանի հետ հանդիպել, ասեցին քննչական գործողություններ են։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որտեղ նա Վարդան Ղուկասյանին անվանել է «կոռուպցիոներ սրիկա», պատգամավորը նկատեց՝ դա ՔՊ-ականների գործելաոճն է։
«Անմեղության կանխավարկածը խախտելով միանգամից արդեն որոշեցին, որ պարոն Ղուկասյանը հանցագործ է, հանցագործություն է կատարել ու անեծքի պես բաներ են ասում։

Պարոն Ղուկասյանը մի 10 րոպե առաջ դուրս եկավ, դիմեց համակիրներին, աշխատողներին, որոնք հավաքվել էին, ասաց՝ իջնեն ներքև, ինքը հանգիստ դուրս գա։ Դեռ դուրս չեն եկել, շենքում են, քննչական գործողություններ են ընթանում»,- ասաց պատգամավորը։


Հարցին՝ Վարդան Ղուկասյանին կտանե՞ն կալանքի, նա պատասխանեց՝ չի ցանկանում, որ այդպիսի բան լինի, բայց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելույթից հետո պարզ էր, որ իրավական համակարգին բառացի հրահանգ տրվեց»։

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությանը, պատգամավորը նկատեց, որ նմանատիպ ձայնագրություններ ՔՊ-ն միշտ էլ «սլիվ» է արել Փաշինյանի «Հայկական ժամանակի» միջոցով։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Վարդան Ղուկասյանը կաշառք վերցրե՞լ է, թե չի վերցրել, ինչին ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ դա ոչ ոք չի կարող ասել։

«Անմեղության կանխավարկած կա, որը միշտ ոտնահարվում է ՔՊ–ի կողմից։ Իրավապահ համակարգը դարձել էդ խեղկատակի ձեռքին գործիք, զբաղված են միայն ընդդիմադիրներին ճնշելով»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը միաժամանակ տեղեկացրեց, որ ներսում իրավապահները շատ-շատ են, այդ թվում փոխոստիկանապետերը, Պարեկային ծառայության պետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Ձերբակալում են քաղաքացիներին, գյումրեցիները դեռ դիմադրում են. ուժայիններին թույլ չեն տալիս Վարդան Ղուկասյանին բերման ենթարկել.

Հաջորդ գրառումը

Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Միջազգային

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական