Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Բավական էր մի խելագարի հայտնվելը՝ շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

Մեր խնդիրն այս խելագարը չի, այլ այն 10-15,% տոկոս կազմող անձինք, որոնք, սնվելով ատելությամբ, նրա հետեւորդներն են, եւ եւս 10-15%, որոնց համար նա չարյաց փոքրագույնն է։

Սելջուկներին Անի քաղաքի հայերի մի հատվածն է հրավիրել, ընդդեմ` մյուսի։

Անին բաժանված էր քաղկեդոնական ու հակաքաղկեդոնական հատվածների եւ միմյանց ատում էին։ Միմյանց ատում էին նաեւ քաղկեդոնականները` հունասերներն ու վրացասերները։

Երբ Դվինի արաբ ոստիկանը` կրոնափոխ հայ, հորդորում էր Տայքի Բագրատունի իշխանին հաշտվել իր հակաքաղկեդոնական հայրենակիցների հետ, պատասխանը եղել է կարճ՝ շների հետ սեղան կնստի, բայց նրանց հետ` ոչ։

Քաղկեդոնական-հակաքաղկեդոնական վեճն անցյալում է, իսկ Անին` ավերակների մեջ։

Հայերի ողջ պատմությունը ներծծված է ներազգային ատելությամբ՝ հայտնի հետեւանքներով հանդերձ։ Կարծում էինք, որ այս ամենն անցյալում է, սակայն բավական էր մի խելագարի հայտնվելը՝ շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի։

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ