Այսօր առավոտյան խուզարկություններ են անցկացվել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տանը. ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկատվության մեջ։
Խուզարկություններ են անցկացվել նաև Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի տներում։
Խուզարկություններ են անցկացվել նաև տարբեր քրեական գործերի հետ կապված ութ անձանց բնակարաններում։ Առգրավվել են տարբեր էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ գումար:
Քննությունը շարունակվում է։