Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանում դավաճանություն են կոչել «նոր Հայաստան» կառուցելու Փաշինյանի պլանները

17/10/2025
- 17 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի «Չորրորդ հանրապետության», նրա ոչ թե Երրորդի նման «հակամարտության տրամաբանության», այլ «խաղաղության տրամաբանության» վրա հիմնվելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերյան հայտարարություններին ռուսական ԱրԹիՎիԱյ-ի (RTVI) հետ զրույցում անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Ռուս պատգամավորի կարծիքով, Հայաստանի վարչապետը «փնտրում է գեղեցիկ փաթեթավորում» իր «ձախողված» ներքին եւ արտաքին քաղաքական քայլերի համար: Իրականում, քաղաքական գործչի գնահատմամբ, նրա հայտարարությունները «ոչ այլ ինչ են, քան սահմանադրության փոփոխություն անցկացնելու փորձ, որին, ըստ հարցումների, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է»: Հրապարակման մեջ բերվում են «Գելափ» հետազոտական ընկերության հարցման օգոստոսին հրապարակված համապատասխան տվյալներ:

Զատուլինը չորրորդ Հանրապետության մասին Փաշինյանի հայտարարությունները կապում է Հայաստանի տարածքում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջանցքի ստեղծման ծրագրի հետ: «Ամերիկացիների մուտքը այս զգայուն տարածք՝ սույն ապագա միջանցքը շահագործելու համար, նշանակում է այս ուղղությունից նրանց մոտենալը Իրանին, որի դեմ խաղաքարտ են շարունակում  խաղարկել ոչ միայն ամերիկացիները, այլ նաեւ իսրայելցիները»,- նշել է Պետդումայի պատգամավորը: Իրանի հետ կապերը Հայաստանին օգնում էին «պաշտպանել իր անկախությունը», սակայն «միջանցքային պահանջներին իր հանձնվողությամբ» Երեւանը փաստացի հրաժարվում է Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունից եւ «այս կողմից լրացուցիչ սպառնալիք է ստեղծում Իրանի համար»,- բացատրել է Զատուլինը: Եվ ավելացրել է, թե խաղաղության համաձայնագրի քննարկման ընթացքում Ադրբեջանը որեւէ պարտավորություն չի ստանձնել Ռուսաստանի հետ առեւտրային միջանցքներ կամ հաղորդակցություններ բացելու վերաբերյալ:

Պատգամավորի կարծիքով, Փաշինյանի գործողություններն ուղղված են «ազգային գաղափարախոսության նախկին բոլոր հիմքերից հրաժարմանը, Ցեղասպանության պատմությունը հարգելուց եւ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարմանը», նաեւ հեռանկարում Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարմանն ու նրա ազդեցությունից դուրս գալուն:

Զատուլինը հիշեցրել է, որ Հայաստանն օրենք է ընդունել Եվրոմիությանը միանալու գործընթաց սկսելու մասին, «չնայած ոչ մի Եվրոմիություն Հայաստանին չի սպասում»: Պատգամավորը հավելել է, որ 2026 թվականի մայիսին հանրապետությունում կկայանա Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողով, որի մասնակիցները մտադիր են «ցույց տալ իրենց աջակցությունը Փաշինյանին, պարգեւատրել հայերին ինչ-որ անայցագիր մուտքի իրավունքով»՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին: Ընդսմին,   «բոլոր կանխատեսումների համաձայն՝ Փաշինյանը պարտվում է, բայց նա պետք է հաղթի Եվրամիության եւ Արեւմուտքի համար»,- նշել է Զատուլինը:

Քաղաքական գործիչը նաեւ հիշեցրել է Հայաստանի կառավարության հակամարտությունն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու, որը «100 տարի հայերի պետականության բացակայության պայմաններում պահպանել է նրանց ինքնությունը եւ հայ ժողովրդին զերծ է պահել ձուլումից»:

Իսկ Փաշինյանն իր գործողություններով «փաստորեն հարթում է ճանապարհը» այս ձուլման համար եւ «փորձում է համոզել հայերին, թե չնայած իրենց գլուխները խառը լինելուն, Արեւմուտքն, իհարկե, կգա Հայաստանին օգնության, եթե անհրաժեշտ լինի, բայց, ամենակարեւորը, դրա կարիքը չի լինի, քանի որ բոլորը կապրեն խաղաղության մեջ»,- նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը:

«Ահա թե ինչ է կատարվում: Եթե այս ամբողջը… միասին վերցրած, կոչվում է Չորրորդ Հանրապետության կառուցում, ապա կարող եմ ասել, որ ես չգիտեմ որեւէ օրինակ, երբ պետականությունը որեւէ տեղ լրացուցիչ խթան է ստացել ստի, երեսպաշտության եւ դավաճանության հիմքերի վրա վերակառուցվելու արդյունքով», – եզրափակել է Կոնստանտին Զատուլինը: 

 Գ. Մ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցուցադրություն՝ մրցույթից առաջ

Հաջորդ գրառումը

Հիշողության լուսավոր ուրվանկար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Քաղաքականություն

Մենք արտաքին խաղացողների կողմից միջամտության բազմաթիվ փորձեր ենք տեսել․ Միրզոյանը ՀՀ ընտրությունների մասին

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հիշողության լուսավոր ուրվանկար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական