Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ն մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին հայտարարության ընդունումը։

3 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը բացասական եզրակացություն է  տվել «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին։