Ռազմական ոստիկանության 7 ծառայող ցուցմունք է տվել անհետ կորած զինվորների հարազատների ու ծնողների դեմ, իբր նրանց գործողությունների հետևանքով վնասվածք են ստացել։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 29-ին ակցիա են իրականացրել ՊՆ-ն դիմաց՝ իշխանություններից պահանջելով տեղեկություն հաղորդել 44-օրյա պատերազմին մասնակցած ու արդեն 5 տարի անհետ կորած են համարվող իրենց զավակների մասին։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնում է.
Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:





