Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

Իսրայելը Ուկրաինային է մատակարարել Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, որն արդեն մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը։ Ուկրաինան սպասում է ևս երկու համակարգի. Հայտարարել է Զելենսկիին։

RBC-Ukraine-ն մեջբերել է Ուրաինայի նախագահի խոսքերը. «Իսրայելական համակարգը գործում է Ուկրաինայում մեկ ամիս։ Աշնանը մենք կստանանք երկու Patriot համակարգ։  Ես ավելին չեմ ասի Patriot-ի մասին»։

Ամենայն հավանականությամբ  Զելենսկու սպասած Patriot 2 համակարգերը Ուկրաինան աշնանը կստանա Գերմանիայից։