Կիրակի, 26 Հուլիս, 2026

Չեմ հավատում, որ Բորիսն ինքնասպան է եղել. փաստաբան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չերնիկովան RT-ին ասել է, որ չի հավատում, որ իր պաշտպանյալն  ինքնասպան է եղել։

Նա ընդգծել է, որ Բորիսը հավատացյալ էր ու մարտիկ է, «որը չի սիրում պարտվել»։

«Նա հիանալի գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականաչափ խելացի մարդ է, որպեսզի հաշվի առնի հետևանքները՝ իրադարձությունից այն կողմ։ Ես չեմ կարծում, որ նա չի մտածել դրա մասին», – նրա խոսքերը մեջբերել է RT-ն։

Ինչպես արդեն հայտնել ենք, Բորիս  Ավագյանին  մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսության զուգարանում։