Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արցախյան բանակցություններ» գրքի հրատարակման առիթով. Ռուբեն Միրզախանյանի հոդվածը

16/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել հասարարակական քաղաքական գործիչ Արթուր Խաչատրյանի «Արցախյան բանակցություններ», ժամանակագրություն, փաստաթղթեր, կարգավորման առաջարկներ և կայացված որոշումներ 1988-2001թթ․ երկհատորյակը[1]։ Հեղինակը հսկայածավալ աշխատանք է իրականացրել բացահայտելով քաղաքական ու պատմական նշանակություն ունեցող արցախյան բանակցությունների գործընթացին առնչվող փաստաթղթերի ու կայացրած որոշումների  բովանդակությունը և ժամանակացույցը։                                                                                              

Առաջին հատորում անդրադարձ է կատարվում արցախյան շարժման սկզբնավորմանը, 1988 թվականի փետրվարյան և 1989 թվականի դեկտեմբերյան պատմական որոշումներին։ Հեղինակը անդրադառնում է  Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմանը, Խորհրդային Միության կազմաքանդման շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը և իշխանության մարմինների ձևավորմանը։ Անդրադառնալով Ղարաբաղյան շարժման սկղբնավորմանը Արթուր Խաչատրյանը առանձնահատուկ ջերմությամբ է հիշատակում Իգոր Մուրադյանի անունը, որը ծավալուն գործունություն էր իրականացնում Ղարաբաղյան հարցում դեռևս մինչև շարժումը ունենար համաժողովրդական ընդգրկում։               

Հայտնի է , որ Մուրադյանը և նրա երկու  համախոհները Ղարաբաղ կոմիտեի կողմից դուրս դրվեցին շարժման ղեկավարությունից։ Այդ շրջանում փորձում էին բացատրել, որ Ղարաբաղ կոմիտեի անդամները անհերքելի փաստերի են տիրապետում,որ Մուրադյանը ՊԱԿ-ի (պետական անվտանգության կոմիտեի) գործակալ է; Տարիներ անց հարց է առաջանում ո՞վ կարող էր տրամադրել այդ «անհերքելի փաստերի» եթե ոչ ինքը ՊԱԿ-ը։

Հեղինակը անրադառնում է ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության համար անընդունելի էր համարվում, որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադերբեջանի կազմում։  Այդ որոշումը արդյունք էր ընդիմադիր «Ազգային դաշինք»-ում ընդգրկված խորհրդական  խմբակցությունների գործնեությանը։ Պետք է հստակ նշել, որ Արցախյան հարցի շուրջ  ողջ բանակցությունների ընթացքում (մինչև 2018 թվականը) այդ դրույթը պահպանվել է , իսկ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը որոշմանը հակասող այլ փաստաթուղթ չի ընդունել։

Ուսումնասիրության մեջ ներկայացված են Միավորված Ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը։ Հեղինակը փաստերով ներկայացնում է, որ Ադրբեջանն ինքն է մերժել 874 (1993) 884 (1993) բանաձևերը, քանի որ դրանք Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից Արցախի «տեղի հայկական ուժերի» դուրսբերումը փոխկապակցում էր Մինսկի խորհրդաժողով հրավիրելու հետ, որը պետք է որոշեր Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը։ Անհրաժեշտ է նշել, որ ՄԱԿ ԱԽ նշված բանաձևերն ընդունվել են ապահովելու Մինսկի խորհրդաժողովի անդամ-պետությունների կողմից ներկայացված փաթեթային կարգավորման առաջարկությունը և անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը, որոնք, ի դեպ, պահանջում էին ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից։

 Այժմյան զարգացումներ քողի տակ հետաքրքրություն են ներկայացնում փաստաթղթերը, որոնք լուսաբանում են 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի և Մինսկի խմբի համանանախագահության ստեղծումը և նրանց մանդատի հաստատումը։

Առաջին հատորում նաև ներկայացված են արցախյան հակամարտության կարգավորման նախնական տարբերակները՝ ժելեզնավոդսկյան հուշագրից մինչև Քի Վեսթ։

Երկրորդ հատորում ներկայացված են փաստաթղթեր, որոնք առընչվում են նորացված Մադրիդյան սկզբունքներն, Կազանի բանակցություներին։ Ուշագրավ են Դուշանբեի, Սանկտ-Պետերբուրգի, Դավոսի  հադիպումների փաստագրական նյութերը, Վիեննայի բանակցություննները,  ինչպես նաև այսպես կոչված Լավրովի պլանը։  Անդրադարձ է կատարվում բանակցային հաջորդ շրջանին, որը փաստացի տապալվեց և բերեց պատերազմական գործողությունների, ապա Արցախի հայաթափմանը։       

Անհրաժեշտ է նաև նշել, որ աշխատությունում հեղինակն անդրադարձել է նաև այլ՝ համադրելի հակամարտությունների կարգավորմանը։ Մասնավորապես՝ խոսքը գնում է բալկանյան հակամարտություններին, Հրվ. Սուդանի հակամարտությանը։ Ընդարձակ անդրադարձ է կատարվել կարևորագույն իրադարձություններին, որոնք թեև բանակցային գործընթացի մաս չեն կազմել, սակայն էական ազդեցությունն են ունեցել հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի վրա։                                                                                

            Ինչպես նշում է գրքի առաջաբանում հեղինակը,  ուսումնասիրությունը Արցախյան շարժման և Արցախյան ազատամարտի մասին չէ, այլ վերաբերում է բանակցային գործընթացին։ Կարծում ենք այս հանգամանքը ուսումնասիրությունը  դարձնում է էլ ավելի արժեքավոր, քանզի բովանդակային առումով չի կրկնում հրապարակում գտնվոող  աշխատությունները, որևէ կերպ չարժեզչկելով վերջիններին։

            Արթուր Խաչատրյանի կողմից իրակացված աշխատանքը աղբյուրագիտական կարևոր նշանակություն կունենա հայոց պատմության նորագույն շրջանի ուսումնաքսիրությունների, ինչպես նաև ազգային դիվանագիտական դպրոցի համար։

ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես էդ տեսակը չեմ, վախեցողներից չեմ. Վարդան Ղուկասյանը՝ ճնշումների ներքո իր հնարավոր հրաժարականի մասին

Հաջորդ գրառումը

Ես կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարդիկ ընտրի. իր թիմն իրեն խայտառակում է. Գյումրիի քաղաքապետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025
Միջազգային

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ես կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարդիկ ընտրի. իր թիմն իրեն խայտառակում է. Գյումրիի քաղաքապետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական