Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

Ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ուրիշ ճանապարհ պարզապես չկար, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի անվտանգության լեգիտիմությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։

«Այս փաստաթուղթը թերագնահատված է։ Այդպես եմ կարծում, որովհետեւ սա Հայաստանի և Ադրբեջանի առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը վավերացվել է երկու երկներում և ունի իրավական ուժ»,–շեշտեց Փաշինյանը։