Այսպիսի բան նույնիսկ Եկատերինա Ֆուրցևան իրեն թույլ չէր տա, ում անվանում էին «Մշակույթի երկաթե նախարար». Վլադիմիր Մարտիրոսյան

«Այսպիսի բան նույնիսկ Եկատերինա Ֆուրցևան իրեն թույլ չէր տա, ում անվանում էին «Մշակույթի երկաթե նախարար»: Թույլ չէր տա, որովհետև կրթված էր, ուներ տակտ, հարգանք առ հեղինակային իրավունք, որքան էլ որ տոտալիտար քաղաքական մշակույթի կրող էր և դա հանրային մշակույթի վերածող, այնուամենայնիվ կիրթ էր, ինտելիգենտ և մշակույթ կրող:
Այն, ինչ դուք տեսաք այսօր, իրեն թույլ չէր տա նույնիսկ Չուչխեի և Հյուսիսային Կորեայի հիմնադիր հայր Կիմ Իռ Սենը, բայց նա էլ այդքան ներքին կուլտուրա կունենար, որ իր գրած գաղափարախոսությունը չկապեր որևէ բեմադրության հետ և դա էլ օգտագործեր սիտուատիվ իր շահով:
P.S.
Мораль, ինչ ուզում ես արա, մարդը պետք է տեսած լինի, կիրթ լինի, աչքը կուշտ լինի, առաքինի և ներքին տակտ, կուլտուրա, սկզբունք ու գիտելիք ունեցողների հետ շփված լինի: Հակառակ դեպքում կմեծանա ու կսկսի առանց էդ ամենի գաղափարախոսություն գրել հիմքն էլ դնել ցանկապատ ունենալը»:
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ
