Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Այսօր հատկապես չեմ կարողանում շնչել, դու անընդհատ աչքերիս առջև ես, իսկ արցունքները շարունակում են գալ

Այսօր լրանում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան 60 ամյակը։

Բաքվի  Բանտում գտնվող գեներալի քույրը՝ Լարիսա Մնացականյանը, շնորհավորել է եղբոր ծննդյան 60-ամյակը:

Նա գրել է․ 

«Համարյա երկու տարի արցունքները խեղդում են կոկորդս։ Հույսերի, աղոթքների եւ սպասումների երկու տարի: Ես կարող էի ասել, որ պատրաստ եմ աղոթել եւ ծնկաչոք աղաչել, խնդրել Ամենակարողին այնքան, որքան անհրաժեշտ է, բայց այլևս չեմ ուզում։ 

Ուզում եմ, որ որքան հնարավոր է շուտ, ողջ եւ առողջ վերադառնաս, մեզ մոտ, ովքեր սիրում են քեզ: Այսօր հատկապես չեմ կարողանում շնչել, դու անընդհատ աչքերիս առջև ես, իսկ արցունքները շարունակում են գալ, ինչպես միշտ, այս երկու տարվա ընթացքում: Ես ինձ արգելում եմ, չեմ կարող․․․

Իմ սիրելի, հարազատ, իմ մարդ։ Պարզապես դիմացիր, ես խնդրում եմ քեզ: Աղոթում եմ Աստծուն ՀՐԱՇՔԻ համար Աղոթում եմ անդադար։ 

Հավատում ենք, հույս ունենք, սպասում ենք,.. Ծնունդդ շնորհավոր, ցավդ տանիմ»,-գրել է նա։